04/03/2011 10:27
BP ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԶՐԿՎԵԼ ԵՆ ԲՈՆՈՒՍՆԵՐԻՑ
Բրիտանական նավթային BP ընկերությունը հայտարարել է, որ 2010 թվականի արդյունքներով բոնուսներ չեն ստանա ընկերության բոլոր այն տնօրենները, ովքեր պատասխանատու են եղել Մեքսիկական ծոցում ընկերության գործունեության համար: Հիշեցնենք, որ 2009 թվականի ապրիլի 20-ին բրիտանական նավթային ընկերությանը պատկանող նավթային հարթակն այրվել էր և խորտակվել` դառնալով ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն բնական աղետի պատճառ: Հատկանշական է, որ BP ընկերության նոր ղեկավարը` Ռոբերտ Դադլին, ով այս պաշտոնում նշանակվել էր 2010 թվականի հոկտեմբերի 1-ին, չնայած որ «զրկվել է» բոնուսներից, այնուամենայնիվ, 2010 թվականի համար ստացել է բավականին բարձր տարեկան աշխատավարձ` 1.175 մլն ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ կառավարությունը դատական հայց էր ներկայացրել BP և մի շարք այլ ընկերությունների դեմ` Մեքսիկական Ծոցում նավթի արտահոսքի վնասները փոխհատուցելու համար: Կառավարությունը պահանջել էր պարտավորեցնել այդ ընկերություններին ամբողջությամբ փոխհատուցել շրջակա միջավայրին հասցված վնասը, ինչպես նաև վթարի հետևանքների վերացման ծախսերը: Ըստ որոշ գնահատականների, BP-ին նավթի արտահոսքի յուրաքանչյուր բարելի համար վճարել է 4.3 հազար դոլարի տուգանք:
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
Արծաթ
401.87
-2.58
17:08 12/12/24