Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը` ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԵՍԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
04/03/2011 14:25
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը` ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԵՍԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) դարձավ կանանց միամսյակին նվիրված ամենամյա բարեգործական ցուցահանես-վաճառքի գործընկեր: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ցուցահանդեսը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում: Բարեգործական տոնավաճառն անցկացվում է “Կանանց միջոցով և կանանց համար” նշանաբանի ներքո: Այն կազմակերպվում է Հայաստանում երիտասարդ կանանց սոցիալական պայմանների բարելավման նպատակով: Տոնավաճառից ստացված միջոցներն ուղղված կլինեն Երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող տնտեսության ոլորտում կանանց մասնակցությունը խթանող ծրագրերի աջակցմանը: 

«Շնորհավորում եմ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին գալիք տոների կապակցությամբ և  վստահ եմ, որ այս ցուցահանդեսը կօգնի շատ կանանց իրականացնելու իրենց գաղափարները:  Տոնավաճառն ուղղված է աջակցելու փոքր և միջին բիզնեսի զարգացման գործում կին-գործարարների դերի բարձրացման ծրագրերին և մենք ուրախ ենք դառնալ այս միջոցառման գործընկերը», – նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն կանայք Երևանից և մարզերից, ինչպես նաև կանանց համար կիրառական և դեկորատիվ ապրանքներ արտադրողները: Բացի այդ, ցուցահանդեսի ավարտին կանցկացվի բարեգործական վիճակահանություն: 

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “Վիմպելկոմ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: “Վիմպելկոմ” ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ միավորվեցին “Վիմպելկոմ” ԲԲԸ և "Киевстар”-ի բաժնետոմսերի փաթեթները` ձևավավորվելով “ Վիմպելկոմ Լթդ " հոլդինգային ընկերությունը, VIP ծածկագիրը վերագրանցվեց “ Վիմպելկոմ Լթդ "-ի:


“Վիմպելկոմ” ընկերությունների խումբն առաջարկում է ամրակացված և շարժական կապի ինտեգրված ծառայություններ, միջազգային և միջքաղաքային, ինչպես նաև տվայների փոխանցման ծառայություններ, անլար և լարային ինտերնետ հասանելիություն, ներառյալ օպտիկամանրաթելային հասանելիության տեխնոլոգիաներ, WiFi և երրորդ սերնդի ցանց: “Վիմպելկոմ”-ի հաճախորդների և գործընկերների թվում են անհատ անձինք, փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ, միջազգային կորպորացիաներ և կապի օպերատորներ:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52