09/03/2011 11:08
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՎԱՆԱՁՈՐՑԻ 20 ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ
Ասում են` մեծ ցանկության դեպքում երազանքներն իրականություն են դառնում, և որ յուրաքանչյուր բացվող առավոտ կարող է կտրուկ փոխել մարդու կյանքը: Կիսավեր ու խոնավ տնակներում ապրող վանաձորցի 20 ընտանիքներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ բնակարանամուտ են տոնել նորակառույց շենքում: Հայկական ընկերության բարի կամքի շնորհիվ` հնարավոր դարձավ օգնել 20 անօթևան ընտանիքների, որոնք տեղափոխվեցին իրենց բարեկարգ և հարմարավետ բնակարանները` լցված նոր հավատով և նոր երազանքներով: Այժմ նրանք կարող են մեծացնել իրենց երեխաներին ապահով և արժանավայել պայմաններում: Սա մեծ նվեր էր մայրերին` մարտի 8-ին Կանանց և մայրության տոնի կապակցությամբ:
«Մենք կարողանում ենք երազել ու իրականություն դարձնել մեր երազանքները, քանի որ հավատում ենք Հայաստանի ապագային և մտածում ենք մեր ազգի մասին», – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հայաստանի առաջատար բջջային օպերատորը 210 մլն դրամ է հատկացրել Վանաձորում նորակառույց շենքում անօթևան մարդկանց համար 20 բնակարան ձեռք բերելու նպատակով:
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
Արծաթ
456.38
-35.58
17:27 26/11/26
17:00 26/11/26
