Ջո Բայդենը ցանկանում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների դեպքում Կատարի հետ պայմանավորվել Եվրոպա գազի մատակարարումների շուրջ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Քատարի Էմիր Համադ բին Խալիֆ ալ Թանիի հետ հունվարի 31-ին պլանավորված հանդիպմանը հուսով է պայմանավորվել Եվրոպայում էներգետիկական ճգնաժամի հաղթահարման հարցում Կատարի օգնության շուրջ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատճառով սահմանվող պատժամիջոցների դեպքում
Այդ մասին գրում է Associated Press (АР) գործակալությունը: Այն նշում է, որ «չկանխատեսված հանգամանքների դեպքում գործողությունների պլանների մշակման ուղղությամբ ջանքերը, եթե Ռուսաստանը փորձի Եվրոպան կտրել գազի մատակարարումներից, հավանաբար, կենսականորեն ամենակարեւոր հարցն է նրանց օրակարգում»: Գործակալությունը հիշեցնում է, որ «Ռուսաստանի ցանկացած ներխուժում Ուկրաինա գրեթե հաստատապես տնտեսական պատժամիջոցների սահմանման պատճառ կդառնա ԱՄՆ-ի եւ նրա եվրոպական դաշնակիցների կողմից»:
Դա կարող է ամբողջ աշխարհում հանգեցնել նավթի եւ գազի անբավարարության եւ, ամենայն հավանականությամբ, էներգակիրների գների բարձրացման: Միեւնույն ժամանակ գործակալությունը, վկայակոչելով փորձագետների գնահատականները, նշում Է, որ Քատարի համար «դա շատ դժվար կլինի անել, որովհետեւ ավելցուկային առաջարկություն չկա»: Քատարն աշխատում է լրիվ հզորությամբ, նրա մատակարարումների մեծ մասն իրականացվում է Ասիայի պարտավորագրերով: Վերլուծաբանների խոսքով՝ «նույնիսկ եթե ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան մի քանի դաշնակիցներ, ներառյալ Հնդկաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան, համոզեն հեղուկացված բնական գազի մատակարարումների կնքված պարտավորագրերի մի մասը վերաուղղորդել Եվրոպա, ապա դա միայն ոչ մեծ ազդեցություն կունենա հարվածի մեղմացման համար»:
Բնական գազի ապագա գներն աճել են անցյալ շաբաթ շուկայի աճող այն երկյուղների ֆոնին, որ հնարավոր հակամարտությունը կարող է ընդհատել Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական արտահանման տարանցումը: Ճգնաժամը խորացել է այն պատճառով, որ Ռուսաստանը, որը սովորաբար Եվրոպա է մատակարարում բնական գազի շուրջ 40 տոկոսը, իր արտահանումը 2021 թվականի չորրորդ եռամսյակում կրճատել է մոտավորապես 25 տոկոսով, գրում է AP-ն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: