Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԲԻԼ ԳԵՅԹՍԸ «ՀՐԱԺԱՐՎԵԼ Է» ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՈՒ ԿՈՉՈՒՄԻՑ
09/03/2011 16:50
Կիսվել

ԲԻԼ ԳԵՅԹՍԸ «ՀՐԱԺԱՐՎԵԼ Է» ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՈՒ ԿՈՉՈՒՄԻՑ

Ամերիկյան Forbes ամսագիրն արդեն այս շաբաթ հերթական անգամ կհրապարակի աշխարհի ամնեահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակը, որի «ճակատագիրն» արդեն իսկ կանխորոշված է:Ամենայն հավանականությամբ Բիլ Գեյթսին չի հաջողվի նվաճել առաջին պատվավոր հորիզոնականն իր վաղեմի «հակառակորդ»՝ մեքսիկացի Կառլոս Սլիմից: 

Microsoft-ի հիմնադիրը, բարեգործական նպատակներով նվիրաբերելով 28 մլրդ դոլար, ինքնակամ «վայր դրեց» աշխարհի ամենահարուստ մարդու իր տիտղոսը: Reuters գործակալության փոխանցմամբ` Բիլ Գեյթսի կարողությունն, ըստ վերլուծաբանների գնահատականների,  կկազմեր ռեկորդային 88 մլրդ դոլար, եթե ամերիկացի միլիարդատերը չնվիրաբերեր իր հարստության մի մասը: «Համակարգչային» միլիարդատերը, սակայն, գտել է իր միջոցները ծախսելու առավել լավ տարբերակ և հիմա մտնում է միայն հարուստների եռյակի մեջ: 

Ցուցակի մյուս վերին երկու տողերը կզբաղեցնեն մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը  և ամերիկացի ներդրող Ուորրեն Բաֆեթը: Այս անգամ առաջին տեղի համար սուր պայքար չի լինի, քանի որ Գեյթսն արդեն փոխանցել է իր հարստության մեկ երրորդը Բիլ և Մելինդա Գեյթս Հիմնադրամին, որը կոչված է օգնելու զարգացող երկրներին տարբեր հիվանդությունների հետ պայքարում ու ԱՄՆ-ում կրթության զարգացմանը: 

Ըստ անկախ գնահատականների`  ներկայումս Գեյթսի հարստությունը կազմում է մոտ 49 մլրդ դոլար: Սլիմի կորողությունը գնահատվում է 60 մլրդ դոլար, իսկ Բաֆեթինը` 47 մլրդ դոլար:  Հատկանշական է, որ Գեյթսը հեշտությամբ կարող էր շրջանցել իր «հակառակորդներին», եթե այդքան մեծահոգի չգտնվեր:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37