09/03/2011 17:51
JPMORGAN CHASE – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ «ՎԱՏ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
ԱՄՆ-ում երկրորդ խոշորագույն JPMorgan Chase բանկի վերլուծաբանների կարծիքով` ներկայումս ներդրումները զարգացող երկրների շուկաներում ավելի նախընտրելի են, քան զարգացած երկրների ֆոնդային բորսաներում: Այս ենթադրությունից ելնելով` բանկն իջեցրել է ԱՄՆ-ի և Եվրագոտու` 2011 թվականի տնտեսական աճի կանխատեսումները: Այսպես, JPMorgan Chase բանկի կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ում ՀՆԱ-ի ընթացիկ տարվա աճը կկազմի 3,2%` մինչ այս կանխատեսվող 3,4%-ի փոխարեն, իսկ Եվրագոտու 17 երկրներում ՀՆԱ-ի աճը կկազմի 2,2%: Նշենք, որ մինչ այս բանկը կանխատեսել էր Եվրագոտում ՀՆԱ-ի աճի փոքր ինչ բարձր մակարդակ` 2,3%-ի սահմաններում:
Հատկանշական է, որ չնայած աշխարհի 24 առավել զարգացած երկրների ֆոնդային ինդեքսը (MSCI World) տարվա սկզբից աճել է 4,7%-ով, այն ժամանակ, երբ 21 զարգացող երկրների համանման ինդեքսը (MSCI Emerging Markets) նվազել է 1,2%-ով, JPMorgan-ի վարլուծաբանները սպասում են զարգացած երկրների ֆոնդային շուկաների վատթարացում:
«Մենք զգուշանում ենք 2010 թվականի երկրորդ եռամսյակի իրադարձությունների կրկնությունից, երբ ֆոնդային շուկաներն անկում ապրեցին` տնտեսական տվյալների վատթարացումից, իսկ ներդրողները սկսեցին խոսել տնտեսության կառուցվածքային դժվարություններից», – նշված է JPMorgan-ի հաշվետվության մեջ:
Նշենք, որ նախորդ տարվա երկրորդ եռամսյակում MSCI World-ը գրանցել էր 13% անկում:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
