Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է VTB-in ծառայությունը՝ Բանկի հաճախորդների քարտերի և հաշիվների համալրման համար
02/02/2022 17:24
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է VTB-in ծառայությունը՝ Բանկի հաճախորդների քարտերի և հաշիվների համալրման համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին, որոնք փոխանցումներ են ստանում  Հայաստանի ներսում և արտերկրից, VTB-in նոր ծառայությունը, որի միջոցով փոխանցումն իրականացնող անձինք կարող են արագ փոխանցել գումար իրենց հարազատների և բարեկամների՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին՝ Բանկի պաշտոնական կայքի  միջոցով: Ծառայությունը հասանելի է նաև ՀՀ այլ բանկերի քարտերից դեպի ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային և քարտային հաշիվներին փոխանցումների, ինչպես նաև Բանկի ներսում փոխանցումների համար:

Փոխանցում կարելի է կատարել Բանկի պաշտոնական կայքի միջոցով՝ աշխարհի ցանկացած կետից՝ ունենալով ընդամենը ինտերնետ կապ և ցանկացած բանկի քարտ: Ընդամենը մի քանի հաջորդական քայլեր և գումարն արագ ու ապահով կուղարկվի ստացողին: Անհրաժեշտ է լրացնել ստացողի քարտի համարը կամ հաշվեհամարը, ինչից հետո ստացողի ոչ ամբողջական անունը և ազգանունն ավտոմատ կարտացոլվեն էկրանի վրա՝ ստուգման նպատակով:

Փոխանցվելիք գումարն անհրաժեշտ է նշել ՀՀ դրամով: Մեկ փոխանցման նվազագույն գումարը 1,000 ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 500 հազ․ ՀՀ դրամ:

Փոխանցման անվտանգությունն ապահովելու նպատակով՝ միջոցների ելքագրումը կատարվում է 3D Secure համակարգով (Verified by Visa/MasterCard Secure Code): Դա ուղարկողի կողմից վճարման հաստատումն է՝ թողարկող բանկի կողմից տրամադրված մեկանգամյա գաղտնաբառի մուտքագրման միջոցով:

Գործարքի ավարտին համակարգը ձևավորում է անդորրագիր, որը հնարավոր է տպել կամ ուղարկել մուտքագրված էլեկտրոնային հասցեին: VTB-in ծառայության միջնորդավճարը կազմում է 2% փոխանցման գումարից, որը փոխանցման պահին ավտոմատ գանձվում է ուղարկողի քարտից:

Բանկային/քարտային  հաշիվների համալրումները Բանկում հասանելի կդառնան և փաստացի կիրականացվեն օնլայն ռեժիմով` երկուշաբթիից – ուրբաթ օրերին՝ 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ն, մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12