Աշխարհ

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
FORBES – ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ 2011
10/03/2011 11:06
Կիսվել

FORBES – ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ 2011

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է 2011 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Զարմանալի է, բայց փաստ` ճգնաժամային տարիներն անգամ չեն խանգարել միլիարդատերերին կուտակել առավել մեծ հարստություն: 2011 թվականի աշխարհի միլիարդատերերի վարկանիշը սահմանել է 2 պատմական ռեկորդ. վարկանիշում ընդգրկվել է 1210 միլիարդատեր, ընդ որում վերջիններիս համախառն կարողությունը զգալի աճել է և կազմել  4,5 տրիլիոն դոլարը: Համեմատության համար նշենք, որ այս գումարը գերազանցում է աշխարհի մի շարք զարգացած երկրների, մասնավորապես նաև Գերմանիայի, ՀՆԱ-ի ծավալը: 
 
Հատկանշական է, որ միլիարդատերերի ընդհանուր թվաքանակի առավել մեծ աճ գրանցվել է BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) անդամ երկրներում: Վարկանիշում ընդգրկված 214 «նորեկ» միլիարդատերերից 108-ը «ծագումով» այս երկրներից  են: Նշենք նաև, որ միլիարդատերերով առավել հարուստ երկրներն են ԱՄՆ-ն  (413 միլիարդատեր), Չինաստանը (115 միլիարդատեր) և Ռուսաստանը (101 միլիարդատեր):
 
Ինչ վերաբերում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի կառուցվածքային փոփոխություններին, ապա դրանք այնքան էլ անսպասելի չէին: Ինչպես և անցյալ տարի, աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել միքսիկացի Կարլոս Սլիմը, ում կարողությունը գնահատվում է 74 մլրդ դոլար: Վարկանիշի առաջին եռյակում են նաև Բիլ Գեյթսը և Ուորեն Բաֆեթը, ովքեր իրենց 56 մլրդ դոլար և 50 մլրդ դոլար հարստությամբ զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
 
Նշենք, որ աշխարհի գրեթե բոլոր զարգացող շուկաները «հարստանալու» տեսանկյունից գրանցել են աճ, սակայն, աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի ընդհանուր ցուցանիշների վորլուծության համաձայն, առավել արագ հարստանում են հատկապես Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այստեղ ապրում է 332 միլիարդատեր, ընդ որում նախորդ տարվա համեմատությամբ այս ցուցանիշն աճել է 98-ով:
 
Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակի չորրորդ հորիզոնականում ֆրանսիացի Բերնարդ Արնաուլթն է (41 մլրդ դոլար), ում հաջորդում է ամերիկյան Oracle ընկերության ղեկավար Լարի Էլիսոնն` իր 39,5 մլրդ դոլար կարողությամբ: Հնդիկ գործարարներ Լակշմի Միտալը և Մուկեշ Ամբանին, որոնց կարողությունները գնահատվում են համապատասխանաբար 31.1 մլրդ դոլար և 27 մլրդ դոլար, զբաղեցնում են վարկանիշի համապատասխանաբար 6-րդ և 9-րդ հորիզոնականները: Ամենահարուստ մարդկանց վարկանիշի 7-րդ հորիզոնականում այս տարի իսպանացի Արմանսիո Օրտեգան է (31 մլրդ դոլար), իսկ բրազիլացի  Էրիկ Բատիստան 8-րդն է (30 մլրդ դոլար): Աշխարհի միլիարդատերերի վարկանիշի առաջին տասնյակը եզրափակում է հանրահայտ Walmart առևտրային կենտրոնի համասեփականատեր Քրիստի Վալթոնը, ում կարողությունը գնահատվում է 26.5 մլրդ դոլար:
31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31