11/03/2011 11:33
ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՀԱՍԵԼ Է ՆՈՐ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
2011 թվականի փետրվարին ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 222.5 մլրդ դոլար: Ինչպես նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական հայտարարության մեջ` սա ցուցանիշի ամսական կտրվածքով ամենամեծ արդյունքն է` երկրի ողջ պատմության ընթացքում: Նշենք, որ 2010 թվականի փետրվարին ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել էր 220.9 մլրդ դոլար: Ինչ վերաբերում է ընթացիկ ֆինանսական տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդի ցուցանիշին, ապա այն կազմել է 641,3 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվելով շուրջ 1,6%-ով:
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` 2010-2011 ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը շուրջ 1 տրիլիոն դոլարով կգերազանցի նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը և կկազմի 1,5 տրիլիոն դոլար:
Նշենք, որ ֆինանսական տարին ԱՄՆ-ում մեկնարկել է 2010 թվականի հոկտեմբերին:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26