15/03/2011 10:25
ՀՆԴԿԱՍՏԱՆԸ` ԶԵՆՔ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԵՐԿԻՐ
Վերջին տարիներին Հնդկաստանը զենքի ներմուծման ծավալներով զգալի առաջ է անցել Չինաստանից: Այսօր արդեն զենքի ներմուծմամբ այս երկիրն աշխարհում առաջինն է: Նման տվյալներ է ներկայացված Ստոկհոլմի` Աշխարհի Խնդիրների Հետազոտության Իստիտուտի հրապարակած զեկույցում: Համաձայն այս զեկույցի` 2006-2010 թվականների ընթացքում Հնդկաստանին բաժին է ընկել զենքի համաշխարհային վաճառքի ծավալների շուրջ 9%-ը; Հատկանշական է, որ այս տարիների ընթացքում Հնդկաստանն առավելապես գերադասել է զենքի գնել Ռուսաստանից: Այսպես, Հնդկաստան ներմուծված զենքի շուրջ 82%-ը մատակարարվել է Ռուսաստանից: Զենքի ներմուծման ծավալներով աշխարհում առաջատար են նաև Չինաստանը և Հարավային Կորեան (այս երկրներից յուրաքանչյուրին բաժին է ընկնում զենքի համաշխարհային վաճառքի ծավալների 6%-ը): Վերջիններիս հաջորդում է Պակիստանը (5%):
Ընդհանուր առմամբ, ըստ ուսումնասիրությունների, վերջին հինգ տարիների ընթացքում զենքի համաշխարհային վաճառքի ծավալներն աճել են տարեկան միջինը 24%-ով` նախորդող հինգ տարիների համեմատությամբ: Ընդ որում, զենքի վաճառքի ծավալներով առաջին տեղում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է: Այս տարածաշրջանի երկրներին բաժին է ընկնում զենքի համաշխարհային վաճառքի ծավալների 43%-ը: Երկրորդ տեղում Եվրոպան է (21%), իսկ այնուհետև` Մերձավոր Արևելքի երկրները (17%):
Նշենք նաև, որ զենքի արտահանմամբ համաշխարհային առաջատար շարունակում է մնալ ԱՄՆ-ն:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
