15/03/2011 12:17
ԱՄՀ-Ն ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԵՎՍ 4,1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Արժույթի Միջազգային Հիմանդրամը (ԱՄՀ) հայտարարել է, որ պատրաստ է Հունաստանին տրամադրել հերթական վարկային տրանշը` 4,1 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Այս վարկային միջոցները նույնպես կուղղվեն երկրի տնտեսության կայունացմանը: Ինչպես նշվում է ԱՄՀ պաշտոնական հայտարարության մեջ` ներկայումս Հունաստանում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը` երկիրը պարտքային ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Հունաստանը հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:
2010 թվականի մայիսի 2-ին այս երկու կառույցները հաստատեցին Հունաստանի ֆինանսական աջակցության փաթեթը` 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Նախատեսվող ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում:

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26