15/03/2011 12:39
ԻՏԱԼԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՀԱՍԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
2011 թվականի հունվար ամսվա արդյունքներով Իտալիայի պետական պարտքը հասել է այս երկրի համար ռեկորդային մակարդակի: Իտալիայի կենտրոնական բանկի պաշտոնական տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին ամսվա արդյունքներով Իտալիայի պետական պարտքը կազմել է 1.88 տրիլիոն եվրո: Ընդ որում, միայն հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում Իտալիայի կառավարության պետական փոխառություններն աճել են 36,7 մլրդ եվրոյով: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ Իտալիայի պետական պարտքն աճել է 89 մլրդ եվրոյով կամ 5%-ով:
Հիշեցնենք, որ Իտալիայի կառավարությունն անցյալ տարի հայտարարել էր պետական ծախսերի ընդհանուր մակարդակի կրճատման իի մտադրության մասին: Իտալիայի կառավարության ընդունած որոշման համաձայն 2011-2012 թվականներին երկրի պետական բյուջեի ծախսերը կկրճատվեն շուրջ 24 մլրդ եվրոյով: Պետական բյուջեի պակասուրդի հետ կապված խնդիրների լուծման նպատակով Իտալիայի կառավարությունը հայտարարել էր նաև, որ մտադիր է նաև առաջիկա երեք տարիներին սառեցնել բյուջետային ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը և պետական հատվածում աշխատանքից ազատված յուրաքանչյուր 5 աշխատակցի փոխարեն աշխատանքի ընդունել միայն մեկին:

12/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.44
+0.17
Եվրո (EUR)
436.25
-1.65
Ռուբլի (RUR)
4.7633
+0.0197
Լարի (GEL)
138.23
-0.15
Արծաթ
1046.4
-27.4
21:48 12/03/26
21:28 12/03/26