15/03/2011 14:07
ՉԻՆԱՍՏԱՆԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՂՂԵԼ 585 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգանժամը զգալի ազդեցություն է թողել Չինաստանի տնտեսության վրա, և Չինաստանի կառավարությունը, նպատակ հետապնդելով աջակցել երկրի տնտեսությանը վերականգնման գործընթացում, ձեռնարկել է մի շարք միջոցառումներ` ուղղված երկարաժամկետ տնտեսական կայունության ապահովմանը: Ինչպես հայտարարել է Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն` չինական տնտեսության խթանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Չինաստանի կառավարությունն իրականացրել է շուրջ 4 տրիլիոն յուանի ներդրումներ (585 մլրդ դոլար): «Միայն մեծ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց հասել նրան, որ Չինաստանն այսօր աշխարհում այն երկրների շարքում է, որոնք կարողացան առաջինը դուրս գալ ճգնաժամից և անցում կատարել աճի փուլ», – պարզաբանել է չինացի պաշտոնյան: Վերջինս նշել է, որ հակաճգանամային միջոցառումների շրջանակներում Չինաստանն ընդլայնել է ներդրուներն` ազգային տնտեսությունում, կրճատել է հարկերը, արդիականացրել է սոցիալական ապահովության համակարգը, իրականացրել է համակարգված քայլեր` ՏՏ ոլորտի խթանման ուղղությամբ:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
