Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը շարունակում է աջակցել Հայաստանի խոցելի ընտանիքներին՝ ԵՄ ֆինանսավորմամբ անասնակեր եւ թռչնակեր տրամադրելու միջոցով
16/02/2022 16:02
Կիսվել

ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը շարունակում է աջակցել Հայաստանի խոցելի ընտանիքներին՝ ԵՄ ֆինանսավորմամբ անասնակեր եւ թռչնակեր տրամադրելու միջոցով

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Եվրոպական միության ֆինանսավորմամբ շարունակում է մարդասիրական աջակցություն տրամադրել Հայաստանի գյուղական բնակավայրերի խոցելի խմբերին, որոնք տուժել են COVID-19 համավարակից։ Այս անգամ Լոռու մարզի Գյուլագարակ, Վարդաբլուր և Պուշկինո գյուղերի 67 ընտանիքների տրամադրվեց անասունների և թռչունների համար խոտ և համակցված կեր։

Այս աջակցությունն իրականացվեց ՊԳԿ-ի՝ Հայաստանի բնակչության խոցելի խմբերի համար ընթացիկ համավարակի պատճառած հետևանքների մեղմացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում։ Այս ընտանիքներին նախկինում անասուններ և թռչուններ էին տրվել ՊԳԿ-ի «Նպաստ+» ծրագրի շրջանակում։

Գյուլագարակ խոշորացված համայնքում աջակցության բաշխմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գյուլագարակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Խաչիկ Վարդանյանը և ուրիշներ։

«Ըստ ՊԳԿ-ի՝ աղքատությունն ու պարենային անապահովությունը սերտորեն փոխկապակցված են, և մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանին՝ հաղթահարելու դրանք։ Պարենային անվտանգությունը ոչ միայն սննդի առկայությունն է, այլև բոլորի համար առողջ սննդի հնարավորության ապահովումը` չանտեսելով ոչ մեկին, մասնավորապես Լոռու և Տավուշի մարզերում», – նշեց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։

Միջոցառմանը ներկա գտնվող ընտանիքներն ու ֆերմերներն իրենց գոհունակությունը հայտնեցին ցուցաբերված աջակցությունից՝ նշելով, որ այն մեծ նշանակություն է ունեցել կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված դժվարությունների պայմաններում։

LEAD ծրագիր

Այս նախաձեռնությունը «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (EU LEAD4Lori and Tavush Regions) ծրագրի բաղադրիչներից է։ Վերջինս ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում ՊԳԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։ Ծրագիրն օգնում է Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանն ակտիվ դերակատարում ունենալ ներառական, ճկուն և կայուն տեղական զարգացման գործընթացում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

Ի թիվս այլ ծրագրերի, այս քառամյա նախաձեռնությունը կենտրոնանում է Եվրոպական միության LEADER մեթոդաբանության տեղայնացման վրա։ Այս փորձված մոտեցումը կիրառվում է՝ վերհանելու և աջակցելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող նախաձեռնություններին՝ մեկտեղելով տեղական իշխանությունների, մասնավոր հատվածի ու քաղհասարակության ջանքերը (մանրամասները՝ ստորև):

Կորոնավիրուսային համավարակի հետվերականգնողական միջոցառումների շրջանակում ծրագիրը նպատակ ունի ստեղծել 200 նոր աշխատատեղ, անմիջական աջակցություն ցուցաբերել 160 ընկերության և 300 անհատի։ Ընդհանուր առմամբ ծրագրից կշահեն 3000 տեղաբնակներ։

LEADER մեթոդաբանություն

«LEAD» ծրագիրն իրականացվում է որպես Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) հայեցակարգի մաս։ Այն նպատակ է հետապնդում տեղական դերակատարներին ու  բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ և բարելավել համապատասխան նախարարությունների և այլ կառույցների կարողություններն՝ ի նպաստ Հայաստանում ԵՄ ՀԱՏԶ մոտեցման հաջող իրականացման ու կայունության ապահովման։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88