Աշխարհ

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ՀՈՒՆՎԱՐԻՆ ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒՒԹՅՈՒՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶՈՒՏ ՆԵՐՀՈՍՔԸ ԿԱԶՄԵԼ Է 3,25 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
16/03/2011 10:44
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐԻՆ ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒՒԹՅՈՒՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶՈՒՏ ՆԵՐՀՈՍՔԸ ԿԱԶՄԵԼ Է 3,25 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

2011 թվականի հունվարին ԱՄՆ տնտեսություն կապիտալի զուտ ներհոսքը կազմել է 3,25 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Հրապարակված տվյալների համաձայն` հունվարին երկիր կապիտալի զուտ ներհոսքի այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատությամբ գրանցել է զգալի անկում: Նշենք, որ 2010 թվականի դեկտեմբերին ԱՄՆ տնտեսություն էր հոսել 49,7 մլրդ դոլար: Հատկանշական է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության պարտատոմսերի խոշոր պահառուների մասնաբաժիններն այս մեկ ամսվա արդյունքներով զգալի փոփոխությունների չեն ենթարկվել: Չինաստանը կրկին հայտնվել է առաջին հորիզոնականում, և, ըստ պաշտոնական տվյալների, Պեկինին դեռևս բավականին երկար ժամանակ չի հաջողվի «ազատվել» այս պաշտոնից: Ինչպես պարզ է դարձել հունվարյան ցուցանիշների ամփոփման արդյունքում` Չինաստանին բաժին ընկնող ԱՄՆ ֆինանսների  նախարարության պարտատոմսերի ընդհանուր ծավալն աճել է 5,4 մլրդ դոլարով, իսկ Ճապոնիան և Մեծ Բրիտանիան ավելացրել են ԱՄՆ ֆինանսների նախարարության պարտատոմսերի իրենց «փաթեթները» համապատասխանաբար 3,6 մլրդ դոլարով և 6,3 մլրդ դոլարով:

Նշենք, որ 2010 թվականի դեկտեմբեր ամսվա արդյունքներով Չինաստանը «տնօրինում էր» 1,16 տրիլիոն դոլար,  Ճապոնիան` 882,3 մլրդ դոլար, իսկ Մեծ Բրիտանիան` 272,1 մլրդ դոլար ընդհանուր ծավալով ԱՄՆ ֆինանսների նախարարության պարտատոմսեր:

AMP
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14