16/03/2011 12:02
NASDAQ-Ը ԿՓՈՐՁԻ ԿԱՆԽԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲՈՐՍԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Ամերիկյան Nasdaq էլեկտրոնային բորսան մտադիր է «հակարդարձ հարվածով» ներկայացնել հայտ` NYSE Euronext-ի գնման նպատակով: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները: Ինչպես նշում են վերլուծաբաններն` իր այս քայլով Nasdaq-ը փորձում է միջամտել և «կանխել» աշխարհի խոշորագույն բորսայի հավանական ստեղծումը: Nasdaq-ն արդեն իսկ բանակցություններ է սկսել ամերիկյան խոշորագույն բանկերի, այդ թվում և Bank of America բանկի հետ` հայտը ֆինանսապես «հաստատելու» և շուրջ 5 մլրդ դոլար ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով:
Հիշեցնենք, որ փետրվարին NYSE Euronext-ը և գերմանական Deutsche Boerse-ն նախնական պայմանավորվածություն էին ձեռքբերել միավորման մասին, ինչը կբերի ֆոնդային բորսայի և ածանցյալ արժեթղթերի շուկայի` աշխարհում խոշորագույն օպերատորի ստեղծմանը: Ավելի վաղ NYSE Euronext-ն հնարավորություն էր ընձեռել Մալայզիայից, Ֆիլիպիններից, Սինգապուրից և Թայլանդից ներդրողներին գործարքներ կատարել ԱՄՆ-ում գրանցված արժեթղթերով:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
