16/03/2011 12:19
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ «ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐԻ» ԾԱՎԱԼՆ ԱՐԴԵՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 370 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԸ
Ճապոնիայի կենտրոնական բանկը շարունակում է ակտիվորեն դրամական միջոցներ բաց թողնել ազգային տնտեսություն: Այսօր` մարտի 16-ին, որոշում է ընդունվել լրացուցիչ ևս 3,5 տրիլիոն յեն (43.2 մլրդ դոլար) ուղղել տնտեսություն: Այսպիսով, վերջին մի քանի օրերին Ճապոնիայի տնտեսություն է ներարկվել շուրջ 30 տրիլիոն յեն (370 մլրդ դոլար): Այս գումարներն, ընդհանուր առմամբ, նպատակ են հետապնդում մեղմել ներդրողների վատատեսական սպասումները: Նշենք, որ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառող համաշխարհային ներդրողների մոտ ձևավորվել էր վատատեսական տրամադրություն և բացասական «վերաբերմունք»` ճապոնական բանկերի և ֆինանսական կառույցների նկատմամբ: Վերլուծաբանների գնահատմամբ` երկրի կենտրոնական բանկն իր այս քայլով փորձում է օգնել ֆինանսական կազմակերպություններին` միմյանց կարճաժամկետ փոխառություններ տրամադրելու հարցում:
Ճապոնիայում տեղի ունեցած աղետի պատճառով ճապոնական բորսայական ինդեքսները շարունակում են գրանցել զգալի անկումներ:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
