17/03/2011 11:25
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՄՏԱԴԻՐ Է «ՊԱՏԻԺ ՍԱՀՄԱՆԵԼ» ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է պարտադրել ամերիկյան խոշորագույն բանկերին փոփոխության ենթարկել հիփոթեքային վարկավորման պայմանները` միլիոնավոր տնային տնտեսությունների համար: Այս քայլն, ըստ վերլուծաբանների, կխթանի հիփոթեքային շուկան և թույլ կտա պատիժ սահմանել այն բանկերի համար, որոնք իրենց հիփոթեքային վարկավորման քաղաքականությամբ բազմիցս «ոտնահարել» են փոխառուների իրավունքները: Նշենք, որ նախնական գնահատականներով` ԱՄՆ նախագահի այս որոշումն ամերիկյան խոշորագույն բանկերի համար «կարժենա» 30 մլրդ դոլար:
Ընդհանուր առմամբ, Սպիտակ տունը նախատեսում է հիփոթեքային վարկավորման պայմանների փոփոխություն «ստանալ» 3 մլն փոխառուների համար, ովքեր ներկայումս մեծ դժվարություններ ունեն վարկային վճարումների տեսանկյունից: Իր այս քայլով Բարաք Օբամայի վարչակազմը «կպատժի» բոլոր այն բանկերին, որոնք ցուցաբերում են «անտարբերություն» իրենց փոխառուների նկատմամբ: Նշենք, որ ԱՄՆ կառավարության այս որոշումն առաջին հերթին կվերաբերի ամերիկյան 5 խոշորագույն ֆինանսական կառույցներին (Bank of America, JP Morgan Chase, Citigroup, Wells Fargo և Ally Financial), որոնց, ըստ Inside Mortgage Finance-ի հաշվարկների, բաժին է ընկնում ԱՄՆ-ում տրամադրվող հիփոթեքային վարկերի 60%-ը:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
