17/03/2011 12:43
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
Գործազուրկների ընդհանուր թվաքանակը Մեծ Բրիտանիայում հասել է վերջին 17 տարիների իր առավելագույն մակարդակին: Այսօր այս երկրում հաշվառվում է 2,53 մլն պաշտոնապես գրանցված գործազուրկ: Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայությունը: Ներկայացված տվյալների համաձայն, միայն 16-ից 24 տարեկան գործազուրկների թիվը երկրում հասել է ռեկորդային մակարդակի. աշխատանք չունեցող մարդկանց 18,3%-ը գտնվում են այս տարիքային խմբում: Մեկ այլ ռեկորդ է սահմանվել նաև 50-54 տարիքային խմբում գտնվող զբաղվածների թվաքականի առումով: Այսպես, այս տարիքային խմբի 7,3 մլն մարդ հաշվառվում է որպես զբաղված: «Գործազրկության աճը մտահոգության տեղիք է տալիս և փաստում այն մասին, որ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել նոր աշխատատեղերի ստեղծման հարցին: Կարևոր է նաև ձեռնարակտիրության խթանմանն ուղղված համակարգային քայլերի մշակումը», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի զբաղվածության հարցերով նախարար Քրիս Գրեյլինգը:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
