17/03/2011 14:20
ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՆՎԻՐԱԲԵՐԻ 80 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Բրազիլիայի կառավարությունը Երեւանում իր դեսպանության միջոցով Հայաստանի կառավարությանը կնվիրաբերի ավելի քան 80 հազար դոլարի արժողությամբ սարքավորումներ, ինչպես նաեւ մեկ արտաճանապարհային մեքենա: Բրազիլիայի դեսպանատան մամուլի ծառայության փոխանցմամբ` այդ սարքավորումները նախատեսված են ՀՀ Բնապահպանության նախարարության վտանգավոր եւ թունավոր նյութերի վերահսկման լաբորատորիայի համար: Նվիրատվությունը Բրազիլիայի կառավարության Հումանիտար Օգնության ծրագրի մաս է՝ ի պատասխան ՀՀ կառավարության միջազգային օգնության խնդրանքի` Նուբարաշենի թունաքիմիկատների եւ այլ թունավոր թափոնների վայրում վնասի վերահսկման գործողությունների վերաբերյալ: Արարողությունը տեղի կունենա մարտի 18-ին՝ Բնապահպանության նախարարությունում:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
