Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՆՎՃԱՐ ԶԱՆԳԵՐ BEELINE ՑԱՆՑՈՒՄ` ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՐՈՊԵԻՑ ՀԵՏՈ
18/03/2011 17:29
Կիսվել

ԱՆՎՃԱՐ ԶԱՆԳԵՐ BEELINE ՑԱՆՑՈՒՄ` ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՐՈՊԵԻՑ ՀԵՏՈ

“ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է “Շրջապատ” նոր կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Սակագնային փաթեթը թույլ է տալիս բաժանորդին Beeline բջջային ցանցի ներսում խոսակցության երկրորդ րոպեից հետո շփվել անվճար: Ելքային զանգի առաջին 2 րոպեները հաշվարկվում է 19.99 դրամ/րոպե սակագնով, իսկ հաջորդող րոպեները` 0 դրամ/րոպե: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

“Նոր սակագնային փաթեթն ավելի հարմար է այն մարդկանց համար, ովքեր սիրում են երկար խոսել: Հաճախորդը կարող է չմտածել խոսակցության տևողության մասին, քանի որ նա վճարում է միայն առաջին երկու րոպեի համար”, – նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Շրջապատ” ՍՓ ելքային զանգի մեկ րոպեի արժեքը դեպի Beeline ֆիքսված ցանց և ՀՀ այլ բջջային օպերատորների ցանցեր կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline բջջային ցանց կազմում է 9 դրամ, իսկ դեպի այլ բջջային ցանցեր, այդ թվում միջազգային` 20 դրամ: GPRS-Internet ուղարկած/ստացած տվյալների 1 ՄԲ արժեքը կազմում է 29 դրամ: Beeline սակագնային փաթեթների հաճախորդները կարող են անցում կատարել “Շրջապատ” ՍՓ-ին` պահպանելով հեռախոսահամարը: Անցման արժեքը 500 դրամ է:


“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվյաների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “ՎիմպելԿոմ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08