21/03/2011 12:06
ԱՄՀ-Ն ԻՐԱՔԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 471,1 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) մտադիր է որպես ֆինանսական աջակցություն Իրաքին տրամադրել 471,1 մլն դոլար: Ինչպես նշվում է ԱՄՀ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` ֆինանսական աջակցության փաթեթը հաստատվել է, չնայած այն հանգամանքին, որ այս երկրի կառավարությունը չի կատարել ԱՄՀ որոշ պահանջներ` կապված ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում փոխանցված նախորդ տրանշներին հետ: Նշենք, որ ԱՄՀ-ն, միևնույն ժամանակ, երկարաձգել է Իրաքին տրամադրվող ֆինանսական աջակության ծրագրի ժամանակացույցը` հասցնելով այն մինչև 2012 թվականի հունիս ամիսը: Ֆինանսական փաթեթի ընդհանուր ծավալը ներկայումս կազմում է 1,7 մլրդ դոլար:
ԱՄՀ վերլուծաբանների խոսքերով` տրամադրվող ֆինանսական միջոցները կօգնեն Իրաքին հնարավորին չափով պահպանել մակրոտնտեսական կայունություն` արտաքին և ներքին անհավասարակշռությունների պայմաններում, և միաժամանակ իրականացնել միջոցառումներ` ուղղված երկրում տնտեսական հիմնական ինստիտուտների կայացմանը:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
