Սոցիալական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ-Ն ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ԱՄՆ 15Մ ԴՈԼԱՐ  ՏՐԱՄԱԴՐԵԼ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ FUTURE FIRST ԳԼՈԲԱԼ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
22/03/2011 11:14
Կիսվել

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ-Ն ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ԱՄՆ 15Մ ԴՈԼԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ FUTURE FIRST ԳԼՈԲԱԼ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Էյչ-Էս-Բի-Սի-ն պարտավորվել է լրացուցիչ ԱՄՆ15մ դոլար տրամադրել հինգ տարվա ընթացքում` երկարաձգելով Future First ծրագիրը, որն Էյչ-Էս-Բի-Սի Խմբի հիմնական և գլոբալ  կրթական ծրագիրն է: Այն նպատակ ունի կրթական ծրագրերի միջոցով լուծել երեխաների աղքատության խնդիրը: Future First ծրագիրը նախաձեռնվել է 2006 թվականին Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից` կրթական և կյանքի համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև պայծառ, ավելի լավ ապագա կերտելու հնարավորություն ընձեռելով աշխարհի առավել խոցելի եւ աղքատ երիտասարդների համար:

Վերջին հինգ տարիների ընթացքում Էյչ-Էս-Բի-Սի-ն արդեն տրամադրել է ԱՄՆ10մ դոլար` ֆինանսավորելով 314 ծրագրեր 49 երկրներում, իր կենսական աջակցությունը հասցնելով ավելի քան կես միլիոն անապահով և խնամքի կարիք ունեցող երեխաների: Նոր ֆինանսավորուման միջոցով ծրագիրը կընդլայնվի` ներառելով նոր երկրներ, ինչպես նաև կտարածվի և կընդգրկի բոլոր ռիսկային խմբերը ներկայացնող երեխաներին:
Հայաստանում  Future First -ն իրականացրել է վեց ծրագիր տեղական հասարակական կազմակերպությունների միջոցով` էականորեն փոխելով 1862 անապահով երեխայի կյանք:  Շահառու բարեգործական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվել են այս ծրագրի շրջանակներում հետևյալն են. Հայաստանի Պատանեկան Նվաճումներ (JAA), Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ (COAF), «SOSե Մանկական Գյուղեր (Կոտայք), Ապագան Քոնն է և Լիարժեք Կյանք:

«Կրթությունն այն առավել հզոր գործիքներից մեկն է, որ կարող է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը, ուստի, ծրագրի ժամկետների երկարաձգվելը չափազանց բարի ու լավ լուր է, քանի որ այն հնարավորություն կընձեռի մեզ շարունակել հայաստանում նոր ծրագրերիե, ասել է Ասթրիդ ՔլիՖֆորդը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն:    Մամլո թողարկում

Future First-ը համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ այն երկրներում, որտեղ Էյչ-Էս-Բի-Սի-ն ունի ներկայություն` ֆինանսավորելով առանձին ծրագրեր: Ծրագրերը ընտրվում են տարեկան հայտային գործընթացի միջոցով, որն իրականացվում է Էյչ-Էս-Բի-Սի համակարգողների կողմից ամբողջ աշխարհում: Համակարգողները համագործակցում են տեղական հասարակական կազմակերպությունների հետ, հանդես գալու ֆինանսավորման ենթակա ծրագրով, որը պետք ուղղված լինի կարիքավոր երեխաներին աջակցելուն, և ներկայացնում են դիմումները Մումբայում (Հնդկաստան) հիմնված քարտուղարությանը:

Համայնքում ներդրումներ կատարելը Էյչ-Էս-Բի-Սի-ի կորպորատիվ պատասխանատվության գծով ռազմավարության կարեւոր տարրն է, և մեր գործունեությունը կենտրոնացված է երկու հիմնական ոլորտների ուղղությամբ. Կրթություն` հատկապես անապահով երեխաների համար, ինչպես նաև ֆինանսական կրթություն, և շրջակա միջավայր: 2010 թվականին Էյչ-Էս-Բի-Սի-ն ամբողջ աշխարհում ԱՄՆ 108 միլիոն է ներդրել համայնքներում, որի 50%-ը բաժին է ընկնում կրթական ծրագրերին:

Ընդհանուր առմամբ, տաս տարվա ընթացքում նվիրատվությունը կկազմի ԱՄՆ 25մ դոլար, Սկսած  2006թ-ից, 314 ծրագիր 49 երկրներում` ուղղված կես միլիոն երեխաների, 6 ծրագիր և 1862 շահառու երեխա Հայաստանում:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98