Աշխարհ

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՓ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԲՈՆՈՒՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՄԵԿ ԵՐՐՈՐԴՈՎ
22/03/2011 15:20
Կիսվել

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՓ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԲՈՆՈՒՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՄԵԿ ԵՐՐՈՐԴՈՎ

2010 թվականին ամերիկյան 50 խոշորագույն ընկերությունների թոփ-մենեջերների բոնուսներն աճել են 30,5 տոկոսով, ինչը ռեկորդային է վերջին երեք տարիների համար: Այս մասին տեղեկացնում է Hay Group հետազոտական ընկերությունն` իր հաշվետվության մեջ, որն արվել էր The Wall Street Journal-ի պատվերով:

 
Hay Group-ի վերլուծաբաններն իրենց հետազոտման համար ընտրել են այնպիսի ընկերություններ, որոնց տարեկան հասույթը 4 և ավելի մլրդ դոլար է: Ընդհանուր առմամբ, 2010 թվականին բոլոր 50 ընկերությունները միասին ստացել են 126,1 մլն դոլարի բոնուս, մինչդեռ 2009 թվականին այս թիվը կազմում էր ընդամենը 83 մլն դոլար: Ընդ որում, ըստ ներկայացված տվյալների, Walt Disney-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերի բոնուսային եկամուտն աճել է 45,4 տոկոսով՝ հասնելով 13,5 մլն դոլարի: Միևնույն ժամանակ, General Electric-ի գլխավոր տնօրեն Ջեֆֆերի Իմմելտը վաստակել է 4 մլն դոլար, Starbucks-ի տնօրեն Գովարդ Շուլցը՝ 3,5 մլն դոլար: Հատկանշական է, որ Շուլցի համար այս բոնուսը ռեկորդային է դարձել: Համեմատության կարգով նշենք, որ նախորդ տարի այս թոփ-մենեջերը ստացել էր ընդամենը մեկ միլին դոլարի բոնուս:
 
Հետաքրքրական է, որ այս բոլոր ընկերությունները փաստում են, որ մենեջերների եկամուտների կտրուկ աճն իրենց ընկերությունների շահութաբերության բարելավման արտացոլումն է: Hay Group-ի ուսումնասիրած 50 ընկերությունների զուտ շահույթը նախորդ տարում աճել է 19,4 տոկոսով: 
 
Միևնույն ժամանակ, կան այնպիսի մենեջերներ, որոնց բոնուսները կրճատվել են` չնայած նրանց ընկերությունների հաջողություններին: Այսպես, օրինակ, Whirlpool ամերիկյան կենցաղային տեխնիկա արտադրող ընկերության գլխավոր տնօրենի բոնուսները 2010 թվականին նվազել են` 3,5-ից հասնելով մինչև 1.8 մլն դոլար: Իսկ, օրինակ, Jacobs Engineering Group Inc. և Beazer Homes USA Inc. ընկերությունների ներդրողները ընդհանրապես հրաժարվել են հաստատել իրենց մենեջերների բոնուսային փաթեթները:
AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12