Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Վիվա-ՄՏՍ. գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում՝ բնակարանաշինության համար
02/03/2022 12:57
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում՝ բնակարանաշինության համար

Արդեն 17 տարի, Վիվա-ՄՏՍ-ն առաջնորդվում է երկրին ու հասարակությանն օգտակար լինելու տրամաբանությամբ: Ընկերություն համար արժեհամակարգ է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ): Կարևոր են համարվում հատկապես երկարաժամկետ արդյունք տվող ծրագրերը: Դրանցից մեկն էլ Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող՝ բնակարանաշինության ծրագիրն է: Ավելի քան տասը տարի,  «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ գործընկերությամբ, հաջողվել է շահառու ընտանիքների թիվը հասցնել մոտ չորս հարյուրի: Այդ նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում: 

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարները հերթական շրջայցով եղել են Արագածոտնի մարզում: Ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում, միայն այս մարզում աջակցություն է ստացել 69 ընտանիք: Զարինջա գյուղում բնակվող Մովսիսյանների ընտանիքը շահառուներից մեկն է, որի նորակառույց տանն էլ հյուրընկալվել են Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները:

«Սովորաբար, ծրագրերի արդյունքը գնահատվում է թվերով և չոր փաստերով: Դա հաշվետվության տեսանելի կողմն է: Կա նաև անչափելի արդյունք. երջանկությունը, որն զգում են տարիների դժվարությունների միջով անցած մարդիկ: Մեզ համար հավասարաչափ կարևոր են երկուսն էլ: Գուցե նաև դա է պատճառը, որ համավարակի ու պատերազմական իրադարձությունների պայմաններում, անգամ, կարողացանք շարունակել ծրագիրը: Երբ կա նպատակ՝ գտնվում են նաև դրան հասնելու ճանապարհները: Այս ծրագիրը երկրին ու մեր հայրենակիցներին օգտակար լինելու ճանապարհներից մեկն է», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ընտանիքների՝ տան կարիքը տարբեր մարզերում շատ տարբեր է լինում: Փորձում ենք հնարավորինս աջակցել բոլոր այն ընտանիքներին, որոնք պատրաստակամ են, անկախ նրանից՝ վագոն-տնակում են ապրում, թե կիսակառույցում: Արդյունքում՝ բոլորն էլ ունենում են պարզ ու հարմարավետ կացարան՝ առնվազն կենցաղային հոգսից ազատված կյանք ապրելու համար»,- ասել է  «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Վահրամի ընտանիքը կիսակառույց է ձեռք բերել դեռ տասը տարի առաջ. հայրական՝ ծանրաբեռնված ընտանիքից առանձնանալու նպատակով: Տան շինարարությունն ավարտելու հույսերը, սակայն,  տարեցտարի նվազել են, հոգսերը՝ շատացել: Երեք տարի առաջ, Վահրամն իր կնոջ ու երկու զավակների հետ տեղափոխվել է բետոնե հատակով ու պատերով, կաթացող տանիքով կիսակառույց և միայն գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ է կարողացել ավարտին հասցնել ձգձգվող շինարարությունը: Արդեն չորս ամիս է, ինչ ընտանիքն ապրում է ջեռուցվող ու հարմարավետ տանը;  

«Մենք աշխատող մարդիկ ենք, ինչպես ասում են՝ քարից հաց քամող, սակայն, ինչքան էլ փորձում էինք տնտեսել ու ծախսել տան շինարարության վրա, ոչ մի կերպ չէր ստացվում: Ձեր օգնությունը եթե չլիներ՝ չգիտեմ, թե քանի տարի երեխաներս բետոնի վրա պիտի մնային, առանց տարրական պայմանների, խոնավ ու ցուրտ պատերի մեջ: Ձեր աջակցությունը մեզ համար շատ կարևոր էր: Շնորհակա՛լ ենք», -ասել է ընտանիքի հայրը՝ Վահրամը:

Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունը հաստատակամ է: Կողմերը կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 

2000թ.հունիսից «ՄՏՍ»ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39