Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
BEELINE ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ SMS-ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ` FACEBOOK-ԻՑ
22/03/2011 16:24
Կիսվել

BEELINE ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ SMS-ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ` FACEBOOK-ԻՑ

“ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook ցանցում SMS- ծանուցման ծառայության գործարկնան մասին: Ծառայությունը Beeline բջջային ցանցի բաժանորդներին թույլ է տալիս ստանալ SMS-ծանուցումներ` իրենց “պատին” կատարված հրապարակումների, նկարների կամ գրառումների մեկնաբանությունների մասին, ինչպես նաև SMS հաղորդագրության միջոցով սահմանել կարգավիճակը, պատասխանել հարցումներին և այլ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայության հետ կապերի ծառայությունից:

“Հետամուտ լինելով էլեկտրոնային հաղորդակցության ժամանակակից միտումներին, մենք առաջինը Հայաստանում գործարկում ենք սոցիալական ցանցերում շփվելու նոր ծառայություն: Այս ծառայության շնորհիվ մեր բաժանորդները կարող են մնալ կապի մեջ իրենց ընկերների հետ, կիսել տրամադրությունը և հետևել նորություններին, որտեղ էլ նրանք լինեն”, – նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Beeline բջջային ցանցի բաժանորդները կարող են ստանալ SMS-ծանուցումներ Facebook ցանցից անվճար` առանց բաժանորդավճարի, միացման և SMS-հաղորդագրության ստացման վարձի: Դեպի Facebook ուղարկվող մեկ  SMS-հաղորդագրության արժեքը մինչև 2011թ հունիսի 1-ը կկազմի 5 դրամ, իսկ հետագայում` 9 դրամ, անկախ բաժանորդի սակագնային պլանից:

Անվճար SMS-ծանուցումներից օգտվելու համար Facebook-ից օգտվող Beeline բջջային ցանցի բաժանորդը պետք է գրանցի իր հեռախոսահամարը Facebook-ի անձնական էջի “Բջջային տարբերակ” բաժնում, կամ 32665 համարին ուղարկի FB բովանդակությամբ SMS-հաղորդագրություն: Պատասխան նամակում ստացած ակտիվացման կոդը պետք է մուտքագրել Facebook-ի էջի համապատասխան դաշտում: Անձնական էջի խմբագրման “Ծանուցումներ” դաշտում օգտագործողը կարող է ինքնուրույն ընտրել մեկ կամ մի քանի չափորոշիչ, որով նա ցանկանում է ստանալ SMS-ծանուցումներ: Կարելի է ընտրել նաև ծանուցումներ ստանալու ժամերը:

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվյաների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “ՎիմպելԿոմ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: “ՎիմպելԿոմ” ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում էին VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ “Վիմպելկոմ” ԲԲԸ և "Киевстар”-ի բաժնետոմսերի փաթեթների միավորման արդյունքում ձևավավորվել է “ՎիմպելԿոմ Լթդ" հոլդինգային ընկերությունը, VIP ծածկա•իրը վերագրանցվեց “ Վիմպելկոմ Լթդ "-ի:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08