
Ռուսաստանը փետրվարին էլեկտրաէներգիայի արտահանումն ավելացրել է 4,8 տոկոսով
2022 թվականի փետրվարին Ռուսաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը 4,8 տոկոսով ավելացել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատությամբ եւ հասել 2,2 միլիարդ կիլովատ ժամի:
Այդ մասին ասվում է Վառելիքաէերգետիկական համալիրի (ՎԷՀ) Կենտրոնական դիսպետչերական վարչության (ԿԴՎ) նյութերում: Դրա հետ մեկտեղ երկու ամսում արտահանվել է 5,1 մլրդ կիլովատ ժամ, ինչը 11,8 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի հունվար-փետրվարին: ՎԷՀ-ի ԿԴՎ-ի տվյալներով՝ փետրվար ամսին Ռուսաստանը ներմուծել է 0,2 մլրդ կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: