
Եվրամիությունը անջատել է պատժամիջոցների տակ ընկած ռուսական բանկերը SWIFT համակարգից
Եվրամիության որոշմամբ ռուսական մի շարք բանկեր, մասնավորապես՝ ՎՏԲ, «Россия», «Открытие», «ВЭБ.РФ» բանկերը, Նովիկոմբանկը, Պրոմսվյազբանկը և Սովկոմբանկը անջատվել են SWIFT համակարգից՝ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպությունից: Այդ մասին հայտնել է Եվրամիության պաշտոնական ամսագիրը:
Փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի սկսած ռազմական գործողություններից հետո Միացյալ Նահանգների, Կանադայի և եվրոպական երկրների ղեկավարները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ էին ընդունել, որում կար կետ նաև SWIFT համակարգից ռուսական բանկերն անջատելու մասին: