Աշխարհ

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ԱՌԱՋԻԿԱ ՏԱՍ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՀԱՏԵՆ 12 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ
23/03/2011 12:13
Կիսվել

ԱՌԱՋԻԿԱ ՏԱՍ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՀԱՏԵՆ 12 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ

Առաջիկա մի քանի տարիներին համաշխարհային շինարարության ոլորտում որպես աճի հիմնական «աղբյուներ» կառանձնանան ԱՄՆ-ի, Չինաստանի և Հնդկաստանի տնտեսությունները: 2011-2020թթ. այս երկրները կապահովեն համաշխարհային շինարարության ծավալների աճի շուրջ 50%-ը: Այսպիսին են Global Construction Perspectives (GCP) վերլուծական գործակալության և Oxford Economics-ի վերլուծաբանների գնահատականներն ու կանխատեսումները` PwC-ի անմիջական  աջակցությամբ և հովանավորությամբ միջազգային շինարարության ոլորտում իրականացված ամբողջական հետազոտության արդյունքում:

Ըստ վերլուծաբանների կանխատեսումների` համաշխարհային շինարարության ոլորտում առաջիկա տաս տարիների ընթացքում կգրանցվի շուրջ 70% աճ, ընդ որում համաշխարհային շինարարության ծավալները ներկայիս 7,2 տրիլիոն դոլարից կաճեն և 2020 թվականին կգերազնցեն 12 տրիլիոն դոլար մակարդակը: Միևնույն ժամանակ, ըստ հիմնավորված սպասումների, մինչև 2020 թվականը Չինաստանում շինարարության ծավալները գրեթե կկրկնապատկվեն` կազմելով 2,5 տրիլիոն դոլար, Հնդկաստանը շինարարության ծավալներով կհայտնի աշխարհի առաջատար երկրների առաջին եռյակում` առաջ անցնելով Ճապոնիայից (հատկանշական է, որ վերլուծաբաններն իրենց ուսումնասիրություններն ու կանխատեսումները կատարել են մինչև ճապոնիայի աղետալի երկրաշարժը, և սպասվում է, որ ներկայացված կանխատեսումներն առաջիկա ամիսների կվերանավեն): Սպասվում է նաև կտրուկ աճ ԱՄՆ շինարարության ոլորտում:

Նշենք նաև, որ ըստ վերլուծաբանների, 2011-2020 թվականներին համաշխարհային շինարարության ոլորտում իրենց «ակտիվությամբ» աչքի կընկնեն նաև Ինդոնեզիան, Կանադան, Ավստրալիան և Ռուսաստանը:

AMP
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36