23/03/2011 15:04
GOOGLE-Ը ՆՈՐԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՄՆ-Ի ԱՄԵՆԱԳՐԱՎԻՉ ԳՈՐԾԱՏՈՒՆ
Երիտասարդ ամերիկացիների համար ամենագրավիչ գործատուներն են Google-ը, Apple-ը և Walt Disney-ը: Այս մասին վկայում են Universum ընկերության կողմից անցկացված հարցումները: Ընդ որում, հարցման արդյունքներով, Google-ը արդեն մի քանի տարի անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Universum-ի հարցումների արդյունքում կազմված ԱՄՆ ամենագրավիչ գործատուների վարկանիշային ցուցակի չորրորդ և հինգերորդ տեղերում են հայտնվել համապատասխանաբար ԱՄՆ Պետական Դեպարտամենտը ու Amazon-ը: Տասնյակում ընդգրկվել են նաև FBI-ը, CIA-ը և NASA-ն: Հատկանշական է, որ հարցման մասնակիցներին հնարավորություն է տրվել նշել նաև իրենց նախընտրած այն ընկերությունները, որոնք ընդգրկված չեն եղել Universum-ի հարցաշարում: Այս բաժնի բացարձակ առաջատարն է եղել Facebook-ը:
Ըստ պարզաբանումների` հարցմանը մասնակցած երիտասարդ մարդկանց ընտրության վրա ուժեղ ազդեցություն է ունեցել տնտեսության անկումը, որը հանգեցրել է ամերիկացիների եկամուտների և աշխատատեղերի կրճատմանը: Արդյունքում ընտրության վրա ազդել են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են, օրինակ, կայունությունը: Հատկանշական է, որ ԱՄՆ-ում ճգնաժամի ընթացքում շատ քիչ կրճատումներ են արվել:
Universum-ի հարցման մեջ ներգրավված է եղել ավելի քան 10 հազար ուսանող:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
