Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ՀՀ ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀ – ԿՐՃԱՏՎՈՒՄ Է ՀԱՐԿ  ՎՃԱՐՈՂՆԵՐԻ  ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՇՈՒՐՋ  50 ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
23/03/2011 19:57
Կիսվել

ՀՀ ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀ – ԿՐՃԱՏՎՈՒՄ Է ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՇՈՒՐՋ 50 ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում այսօր տեղի է ունեցել համակարգի ղեկավարին կից գործող հասարակական խորհրդի հերթական նիստը` կազմում ընդգրկված գործարարների և փոքր ու միջին բիզնեսի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Ի՞նչ աշխատանքներ են տարվել վերջին վեց ամսվա ընթացքում հարկային և մաքսային վարչարարության ոլորտում. օրակարգի գլխավոր հարցը սա էր: “Այդ ժամանակահատվածում հսկայական աշխատանք է կատարվել: Խոսքը, մասնավորապես, էլեկտրոնային կառավարման մասին է: Բիզնեսը պետք է շատ ակտիվ ընդգրկվի այդ գործընթացին, որպեսզի ծագող խնդիրներըմիասին հարթելով առաջ գնանք”,- նշել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Կոմիտեի ղեկավարի խոսքերով` պետք է հասնենք նրան, որ բիզնեսը հարկային-մաքսային մարմինների հետ առնչվելիս համոզվի` ՊԵԿ-ը ոչ թե հարկ հավաքող, այլ բիզնեսի իրական հարկերը ֆիքսող, օրենսդրությունը կիրառող մարմին է: “Մենք բիզնեսին բարձրակարգ ծառայություն ենք մատուցում, տալիս ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր երկրի գործարարը ևս աշխարհում ընդունված քաղաքակիրթ մեթոդներով աշխատի: Աստիճանաբար բոլոր հարկային տեսչություններում սպասարկման սրահներ ենք ստեղծում: Ամբողջ համակարգը միասնական չափանիշներով է գործելու և տարբերվելու է մյուսներից` սկսած շենքերի դիզայնից, նեքին հարդարումից մինչ աշխատակիցների պահվածքն ու արտաքին տեսքը: Զուգահեռ զանգերի կենտրոն /CALL CENTRE/ ենք ստեծելու, որը ևս էապես կթեթևացնի բիզնեսի գործը”,- տեղեկացրել է ՊԵԿ նախագահը:
Հասարակական խորհրդի անդամները վստահ են, որ Կոմիտեի կողմից արմատական քայլ է արվում: Կարևորվում է հատկապես հարկ վճարողներից պահանջվող շուրջ 50 դիմումների և տեղեկանքների քանակի կճատումը: Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի դիտարկմամբ` գործարար դաշտը և նրանց հետ համագործակցող պետական ծառայողները պետք է լավ մարսեն այդ բոլոր նորույթները:  “Սրանք խիստ եվրոպականացված և համարձակ հեղափոխական քայլեր են: Այսպիսով շատ լուրջ փոփոխություն է կատարվում այս ուղղությամբ` նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, սուբյեկտիվիզմի դրսևորման առումով: Արդեն նկատում ենք, որ սպասարկման կենտրոններում  հաշվետվությունների ընդունման համակարգը քաղաքակիրթ դաշտ է տեղափոխվել. շփումն այդտեղ ոչ թե հարկային մարմնի, այլ երկու օպերատորի հետ է: Սա լավ հիմք է և արդյունավետ գործիք` հարկային վարչարարության էական բարեփոխում իրականացնելու համար:  Եթե մենք պահպանենք այս քաղաքական կամքը և բարեփոխումների ընթացքը, ապա մեկ-երկու տարվա ընթացքում, իրոք, էական առաջընթաց կունենանք: Դա նաև կարտացոլվի “Douing Business”-ի ցուցանիշներում, քանի որ մենք “կաղում” էինք հենց այդ հարցերում` թղթատարությունն ու բյուրոկրատական քաշքուկն էր շատ, նաև` գործարարի կողմից անհարկի ժամանակի վատնումը”:
Լրագրողների հետ հարցազրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն էլ մանրամասն անդրադարձել է կրճատված դիմումներին. “Նախկինում հարկ վճարողը շատ դեպքերում պետք է պարտադրված այցելեր հարկային մարմին, այսօր արդեն այդպես չէ: Մինչ այժմ  հարկ վճարողը պարտավոր էր որևէ գործողություն իրականացնելիս` ամեն անգամ դիմումներ ներկայացնել` իր պարտավորությունների, կարգավիճակի, դրամարկղային, հաշվառման գրքեր գրանցելու, ՀԴՄ հաշվառման կամ հաշվառումից հանելու հետ կապված և այլն: Այդ պահանջն այսօր չկա: Փոխարենն ակտիվցնում ենք էլեկտրոնային շփումը և այդ գործառույթներն աստիճանաբար տեղափոխում հարկ վճարողների սպասարկման կենտրոն: Այսինքն` մենք հարկ վճարողին պետք է ծառայություն մատուցենք”:  
 
Նշենք, որ Հասարակական խորհրդի կազմում ընդգրկված են լուրջ կազմակերպություններ, նաև` փոքր ու միջին բիզնեսի խնդիրներով զբաղվող հասարակական կառույցներ: Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հստակ ժամանակացույց սահմանել, ըստ որի պարբերաբար հանդիպումներ կկազմակերպվեն ՊԵԿ ներկայացուցիչների և գործարարների միջև: Այդպիսով իրականացվող քայլերը մշտապես համատեղ  կքննարկվեն և փոփոխություններն արագ և արդյունավետ կտեղայնացվեն:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14