24/03/2011 14:38
PEUGEOT CITROEN-Ը ԿԿՐՃԱՏԻ ԻՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
PSA Peugeot Citroen-ը սկսել է կրճատել իր արտադրության ծավալները Եվրոպայում, քանի որ ուշանում են Hitachi ընկերության կողմից մատակարարումները: Ճապոնական ընկերությունը ֆրանսիական ավտոարտադրողին մատակարարում է մեքենամասեր` դիզելային շարժիչների համար: Ճապոնիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը և ցունամին խախտեցին ճապոնական ընկերությունների մատակարարումների գրաֆիկը, ինչը, անկասկած, իր բացասական ազդեցությունն է ունենում վերջիններիս գործընկերների վրա` ամբողջ աշխարհով մեկ:
PSA-ի մամլո քարտուղարը տեղեկացրել է Ֆրանսիական երկու գործարաններում արտադրության ծավալների, ինչպես նաև Իսպանիայի և Սլովակիայի գործարանների արտադրության 50–60 տոկոսով կրճատման մասին: Գործարաններն ընտրվել են այնպես, որպեսզի առավելագույնս հնարավոր լինի պահպանել նոր մոդելների արտադրությունը: Peugeot-ն սպասումներ ունի, որ Hitachi-ն կվերականգնի արտադրությունը մինչև սույն շաբաթվա վերջ:
Մյուս խոշոր ֆրանսիական ավտոարտադրող Renault-ն իր հերթին հայտնել է, որ 15–20 տոկոսով կկրճատի արտադրանքը Հարավային Կորեայում` այն նույն պատճառով, ինչ որ PSA-ն:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37