Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԵԿՆԱՐԿԸ
24/03/2011 16:53
Կիսվել

ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԵԿՆԱՐԿԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, և Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման և արտադրության ոլորտի ծրագրային ապահովման և մտավոր սեփականության համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունն այսօր` մարտի 24-ին, կայացած համատեղ մամլո ասուլիսին հայտարարեցին, որ Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային վեցերորդ օլիմպիադան կանցկացվի 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ասուլիսին ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն և Սինոփսիսի կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը:
 
Օլիմպիադայի նպատակն է խթանել միկրոէլեկտրոնիկայի զարգացումը Հայաստանում և մասնակից երկրներում, հայտնաբերել երիտասարդ, տաղանդավոր կադրեր, երիտասարդ մասնագետների շրջանում մեծացնել միկրոէլեկտրոնիկայի հանդեպ հետաքրքրությունը, կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով հասկանալ երիտասարդ մասնագետների շրջանում միկրոէլեկտրոնիկայի բնագավառում գիտելիքների մակարդակը և միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք ստեղծել: Օլիմպիադային կարող են մասնակցել մինչև 30 տարեկան ավագ դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ և միկրոէլեկտրոնիկայի ոլորտի ընկերութունների մասնագետներ:
 
«Իր գոյության վեցերորդ տարում Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան ազդեցիկ ուժ է ձեռք բերել: Երկու տարի առաջ օլիմպիադան միջազգային դառնալու առաջին երերուն քայլերն արեց՝ Ռուսաստանից և Ուկրաինայից ուսանողների մասնակցությամբ: Անցյալ տարի ուսանողներ մասնակցեցին աշխարհի հինգ երկրներից: Այս տարի մենք նախատեսում ենք գրեթե կրկնապատկել այդ թիվը՝ ուսանողներ ներգրավելով երեք մայրցամաքներից, ովքեր Հայաստան կժամանեն Կալիֆորնիայի պես հեռավոր շրջաններից: Մեր հրաշալի գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի առատաձեռն հովանավորության շնորհիվ օլիմպիադային մասնակցելու համար Երևան ժամանելու հրավերքը բավական գրավիչ առաջարկ է դառնում և օլիմպիադան աշխարհում ոլորտի աննախադեպ միջոցառման է վերածում: Օլիմպիադան հնարավորություն է ընձեռում ցույց տալ Հայաստանի զարգացող դերը որպես միկրոէլեկտրոնիկայի տարածաշրջանային կենտրոն և Հայաստանի համար հզոր հիմք է հանդիսանում ողջ աշխարհում արժեքավոր համագործակցություններ ստեղծելու ճանապարհին: Վստահ եմ, որ օլիմպիադայի շրջանակներում ստեղծված համագործակցությունը կփոխհատուցի ի նպաստ Հայաստանի կազմակերպիչների ներդրած ջանքերն  աննախադեպ և չկանխորոշված ձևով: Մենք անհամբեր սպասում ենք հյուրընկալել և մրցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած էլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ պայծառ ճարտարագետների հետ հոկտեմբերին, Երևանում, Հայաստանում Սինոփսիսի շաբաթ 2011-ի ընթացքում»,-ասաց Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն և Սինոփսիսի կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը:

Կրթությունը կանխորոշում է երկրի ապագան: Հատկապես երբ այն առանցքային դեր է խաղում երկրի համեմատական առավելությունը խթանելու տեսանկյունից: Առողջ մրցակցությունը ՏՏ ոլորտի ուսանողների միջև անհրաժեշտ պայման է ստեղծագործականության համար. սա մի ոլորտ է, որում հաղթում է ոչ թե ֆիզիկական ուժը, այլ` մտքի փայլը: Այդուհանդերձ, ստեղածագործականությունը դեռ բավարար պայման չէ: Այսօրինակ նախաձեռնություններն պետք է հնարավորինս համակողմանի քաջալերել: Որպես Հայասատանի առաաջատար բջջային օպերատոր և կորպորատիվ քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է ցանկացած նախաձեռնություն` ուղղված ստեղծագործականության զարգացմանը: Այստեղ ենք մենք տեսնում մեր առաքելությունը աջակցողի դերում: Զարգանում են այն երկրները, որտեղ գնահատվում է խելացի, տաղանդավոր սերունդը: Հաջողություն ենք մաղթում մրցույթի մասնակիցներին, հատկապես` մեր հայրենակիցներին` վստահ լինելով, որ նրանք իրենց ընձեռած հնարավորությունը կպսակեն հաղթանակով»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս տարի օլիմպիադային մասնակցության ցանկություն են հայտնել Հայաստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Ռուսաստանի, Սերբիայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և այլ երկրների ներկայացուցիչներ:

Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային վեցերորդ օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլը` ստուգարքի ձևով, տեղի կունենա 2011թ. սեպտեմբերին` մասնակից բոլոր երկրներում միաժամանակ: Վերջնական փուլում կմրցեն բոլոր երկրների լավագույն մասնակիցները: Այն տեղի կունենա Հայաստանում, հոկտեմբերին, Սինոփսիսի շաբաթը Հայաստանում 2011 միջոցառումների ընթացքում: Մրցույթը կներառի ինքնատիպ լուծումներ պահանջող ճարտարագիտական խնդիրներ:

Օլիմպիադայի թեմաներն են` թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա և ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Առաջին կարգի մրցանակը նոութբուք է, երկրորդը` 300,000 դրամ (շուրջ 800 դոլար), երրորդը` 150,000 դրամ (շուրջ 400 դոլար): Նախատեսված են նաև հատուկ մրցանակներ լավագույն ճարտարագիտական լուծման, ամենաստեղծագործական լուծման, ամենայուրօրինակ լուծման և մասնակից յուրաքանչյուր երկրից լավագույն արդյունք ցուցաբերելու համար: Օլիմպիադայի բոլոր մասնակցիները կստանան մասնակցության վկայականներ:

Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան առաջին օլիմպիադան անցկացվել է 2006թ. սեպտեմբերի 22-26-ը: Առաջին փուլին մասնացել է 82 հոգի, որոնցից 32-ն անցել է երկրորդ փուլ: Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա երկրորդ օլիմպիադան անցկացվել է 2007թ. սեպտեմբերի 18-26-ը: Առաջին փուլի 118 մասնակիցներից երկրորդ փուլ է անցել 48-ը: Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա երրորդ օլիմպիադան անցկացվել է 2008թ. սեպտեմբերի 16-25-ը: Առաջին փուլի 115 մասնակցից (որոնցից 15-ը Գյումրիից էր) 32-ը անցավ երկրորդ փուլ: Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա չորրորդ օլիմպիադան անցկացվեց 2009թ. սեպտեմբերի 4-30-ը: Առաջին փուլի 118 մասնակցից (որոնցից 10-ը Ռուսաստանից, 27-ը Ուկրաինայից եւ 11-ը Գյումրիից) 47-ն անցավ երկրորդ փուլ: Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային հինգերորդ օլիմպիադան անցկացվել է 2010թ. հոկտեմբերի 4-29-ը: Առաջին փուլի ավելի քան 200 մասնակիցներից 132-ը հայաստանյան բուհերի ուսանողներ էին: Մյուս մասնակիցները ներկայացնում էին Հայաստանից դուրս գտնվող հետևյալ բուհերըª Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ, Սանկտ-Պետերբուրգի էլեկտրատեխնիկական համալսարան, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարան, Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ազգային համալսարան, Հորդանանի գիտության և տեխնոլոգիայի համալսարան, Արքայադուստր Սումայայի տեխնոլոգիական համալսարան, Նիսի համալսարան և Սերբիայի համալսարան: Լավագույն արդյունք ցուցաբերած 50 ուսանող անցավ երկրորդ փուլ:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21