25/03/2011 14:59
ORACLE-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 78% ԱՃ
Ծրագրային ապահովման ոլորտում ամերիկյան առաջատար Oracle Corporation ընկերությունն ամփոփել է 2010-2011 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում, որն ավարտվել է ընթացիկ տարվա փետրվարի 28-ին, ընկերության զուտ շահույթն աճել է 78%-ով և կազմել 2,1 միլիարդ դոլար: Նշենք, որ նախորդ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 1,19 մլրդ դոլար:
Հրապարակված տվյալների համաձայն, հաշվետու եռամսյակում Oracle ընկերության հասույթը աճել է 37%-ով` կազմելով 8.76 միլիարդ դոլար: Հատկանշական է, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին հասույթի ցուցանիշի առավել բարձր մակարդակ` 8.8 մլրդ դոլարի սահմաններում:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
