Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԱՄՀ – ՃԱՊՈՆԻԱՅԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՂԵՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
25/03/2011 16:05
Կիսվել

ԱՄՀ – ՃԱՊՈՆԻԱՅԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՂԵՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Պահպանվող «անորոշության գործոնները», ինչպես նաև «ատոմային իրավիճակը», թույլ չեն տալիս ԱՄՀ-ին ստույգ գնահատել  վերջին մի քանի աղետների՝ Ճապոնիայի տնտեսությանը հասցրած վնասը: Այսպիսի կարծիք են հայտնել Ճապոնիայում Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մահմուդ Պրադհան և տարածաշրջանային միավորի ղեկավար Կեն Կանգը: Միևնույն ժամանակ նրանք միաձայն հայտարարել են, որ կատարվածի «տնտեսական հատուցումը» Տոկիոն ի զորու է միայնակ հաղթահարել և «արտաքին ֆինանսավորման» կարիք չունի:

Ավելի կոկրետ գնահատականներ ԱՄՀ-ն կտա իր տարեկան հաշվետվության մեջ, որը կհրապարակվի սույն տարվա ապրիլի 11-ին: Նրանց խոսքերով, մասնագետները կարծում են, որ այս անգամ Ճապոնիան կհաղթահարի ճգնաժամը նույն սցենարով, ինչպես ամեն բնական աղետից հետո: Սպասվում է, որ սկզբում զարգացման տեմպերի դանդաղեցում կգրանցվի` կրած վնասների պատճառով (որն, ի դեպ, կառավարությունը գնահատում է ՀՆԱ-ի 3-5 տոկոսի չափով), այնուհետև տեղի կունենա հակառակը՝ աճի տեմպերը կարագանան` որպես վերականգման նպատակով տնտեսության մեջ կատարված «ներարկումների» հետևանք: Այս անգամ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի վերականգնել վնասված շրջանների էներգամանատակարարումը և, ընդհանրապես, երկրի տնտեսությունը:

Մ.Պադհան խոստովանել է, որ իր կարծիքով` իրավիճակը, երբ տնտեսությունը միանգամից մի քանի «հարված» է ստանում, բավականին «ունիկալ է»: Ըստ առաքելության ղեկավարի` այս իրավիճակի կարևոր տարբերիչ գիծ է համարում այն, որ Ճապոնիան բավական ֆինանսական ռեսուրսներ ունի վերականգնվելու համար: Սակայն, ինչպես հայտնի է, վերջերս ֆինանսական դժվարություններին բախվում են աշխարհի գրեթե բոլոր երկրները: Շատ երկրներ դժվարությամբ են հաղթահարում ֆինանսական ճգնաժամի հետևանքները, մինչդեռ այժմ խնդիրներ են ծագել Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, իսկ Լիբիայում հերթական թանկարժեք ռազմային օպերացիան է սկսվել: Առաջ Ճապոնիան կարող էր իրեն թույլ տալ  օգնել միջազգային հանրությանը այս բոլոր ուղղություններով, սակայն, այժմ սեփական խնդիրները թույլ չեն տա Ճապոնական կառավարության ուշադրությունը սևեռել այս խնդիրներին:

Մ.Պարդհան նաև ասել է, որ Հիմնադրամը չի դիտարկում միջազգային հանրության և ԱՄՀ-ի դիմաց Ճապոնիայի ֆինանսական պարտավորությունների կրճատման հարցը:  «Լուսաբանված գլոբալ իրադարձությունների պայմաններում, ես կավելացնեի, որ մենք  չենք դիտարկում և ոչ մի երկրի պարտավորությունների կրճատման հարցը». – ասել է մասնագետը:

AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37