Աշխարհ

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ԵՄ. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ` 500 ՄԼՐԴ ԵՎՐՈՅՈՎ
25/03/2011 17:02
Կիսվել

ԵՄ. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ` 500 ՄԼՐԴ ԵՎՐՈՅՈՎ

ԵՄ 27 պետությունների գագաթնաժողովը համաձայնեցրել է Ֆինանսական Կայունության մշտական Մեխանիզմի (ՖԿՄ) ծավալը 500 մլրդ եվրո մակարդակում: Այս մասին հայտնել է գագաթնաժողովի նախագահ Հերման վան Ռոմպեյը` հինգշաբթի օրը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ: Նշենք, որ 80-ական մլրդ եվրո մասնաբաժիններով կապիտալը պետք է մուտքագրվի ամեն տարի` հինգ տարվա ընթացքում՝ 2013 թվականից սկսած: Ռոմպեյը նշել է նաև, որ հիմնադրամի ընդհանուր ծավալը կկազմի 700 մլրդ եվրո: Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովը համաձայնեցրել է հիմնադրամի վերաբերյալ բոլոր առաջարկները, որոնք ավելի վաղ ներկայացրել էր Եվրախումբը: Նրա գնահատմամբ`  ԵՄ առաջնորդները համաձայնեցրել են նաև իրենց մոտեցումները Եվրոպական ֆինանսական կայունության ժամանակավոր` 440 մլրդ եվրո ընդհանուր ծավալով հիմնադրամի վերաբերյալ: Այս որոշման մասին օրինագիծը կհաստատվի հունիս ամսին:

Մարտի 21-ին Եվրախումբը հայտարարել էր Եվրագոտու մշտական ՖԿՄ կառուցվածքի մասին իր որոշումները: Դրա ծավալը կկազմի 700 մլրդ եվրո, որոնցից 80-ը կկազմի վճարված կապիտալը, իսկ մնացած 620 մլրդ-ը՝ ցպահանջ կապիտալը և Եվրագոտու երկրների երաշխիքները: Հիմնադրամի վարկային «ուժը», ինչպես և ենթադրվում էր, կկազմի  500 մլրդ եվրո:

Նշենք նաև, որ ժամանակավոր հիմնադրամը ստեղծվել էր 2010 թվականի գարնանը, այն բանից հետո, երբ Հունաստանը փրկվեց դեֆոլտից: Այն գործարկվել է միայն մեկ անգամ՝ Իռլանդիային օգնություն տրամադրելու համար: Մշտական Հիմնադրամի նպատակն է աջակցել ԵՄ անդամ երկրներին, որոնք դժվար կացության մեջ կլինեն, որպեսզի խուսափեն ԵՄ տնտեսությանը սպառնացող «շոկերից»:

AMP
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36