28/03/2011 12:34
ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԶԳՈՒՇԱՆԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻՑ
Ամերիկացի հայտնի ֆինանսիստ և ներդրող Ուորեն Բաֆեթը կոչ է արել ներդրումային ընկերություններին և անհատ ներդրողներին ցուցաբերել զգուշավորություն` կայացած և կայանալիք IPO-ների (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում) ֆոնի վրա որոշ սոցիալական կայքերի «շուկայական արժեքները» գնահատելիս: «Սոցիալական կայքերին ճիշտ արժեքային գնահատական տալը բավականին բարդ է: Շատ հաճախ ներդրողները գերագնահատում են սոցիալական կայքերը», – նշել է ամերիկյան խոշորագույն Berkshire Hathaway ներդրումային ընկերության սեփականատերը: Աշխարհի ամենահաջողակ այս ներդրողն, այնուամենայնիվ, խոստումնալից է համարել որոշ սոցիալական կայքերի ապագա` խուսափելով նշել վերջիններիս անունները:
Հիշեցնենք, որ աշխարհի խոշորագույն սոցիալական կայքը` Facebook-ը, այս տարվա հունվարին արժեթղթերի մասնավոր տեղաբաշխման շրջանակներում իրացրել էր 1,5 մլրդ դոլար ընդհանուր ծավալով բաժնետոմս, ինչի արդյունքում ներդրողները վերանայել էին իրենց գնահատականները Facebook-ի հետ կապված, և սոցիալական կայքն այս անգամ գնահատվել էր արդեն 500 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, «հաջողակ» սոցիալական կայքերից ևս մեկը` Twitter-ը, ներկայումս գնահատվում է 7,7 մլրդ դոլար, չնայած որ որոշ վերլուծաբանները համարում են, որ այս գնահատականը չափազանցված է:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
