Աշխարհ

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՄԵԾ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՎԱՅԵԼՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
28/03/2011 15:13
Կիսվել

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՄԵԾ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՎԱՅԵԼՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո, գնանշումների անկման հետևանքով, շատ արևելյան ներդրողներ սկսել են ակտիվորեն ձեռք բերել գնային անկում ապրած ճապոնական արժեթղթեր: Ճապոնիայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ մարտի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ձեռք է բերվել 2005 թվականից ի վեր ռեկորդային` 891 մլն յենի (11 մլրդ ԱՄՆ դոլար) արժեթուղթ: Ընդ որում, ներդրողներն առավել մեծ Նախապատվություն տվել են շինարարական ընկերություններին, որոնք ակտիվ մասնակցություն են ունենալու ենթակառուցվածքների վերականգման աշխատանքներում: Հիշեցնենք, որ երկրաշարժից և ցունամիից անմիջապես հետո ճապոնական Nikkei 225 ֆոնդային ցուցանիշը անկում ապրեց 13,9%-ով: Ներդրեղները՝ առաջին հերթին ճապոնական, սկսեցին ակտիվորեն ձերբազատվել աղետի հետևանքով առավել տուժված ընկերությունների արժեթղթերից:

«Սա բավականին կանխատեսելի քայլ էր արևելյան ներդրողների կողմից: Արժեթղթերն, իրոք, գնային անկում ապրեցին, և արտասահմանցիները ձգտում են գնել դրանք` մինչև տեղական շուկաների մասնակիցները «կսթափվեն»», – անդրադառնալով ճապոնական արժեթղթերի շուկայում տեղի ունեցող երևույթներին` հայտարարել է Capital Economics-ի տնտեսագետ Դեվիդ Ռեյը,- «Բնականաբար նախընտրությունը տրվում է շինարարական ընկերություններին, որոնք «շահավետ» պայմաններում են հայտնվել երկրաշարժից հետո»:

Վերջերս ճապոնական շուկայի օգտին է արտահայտվել նաև ներդումային «հսկա» Ուորրեն Բաֆեթը: Միլիարդատերը դրական է արձագանքել ճապոնական տնտեսության հետագա հնարավորությունների մասին` ենթադրելով, որ ակտիվների մասսայական վաճառքից հետո այս երկրի տնտեսությունն անպայմանորեն նոր «թափ» կառնի: «Եթե ես ճապոնական արժեթղթեր ունենայի, ապա երբեք դրանք չէի վաճառի վերջին  իրադարձությունների պատճառով», – հավատացրել է նա:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98