Աշխարհ

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
29/03/2011 15:04
Կիսվել

ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Իռլանդական բանկերը լրացուցիչ ֆինանսական օգնություն կարիք կունենան: Ընդ որում, ֆինանսական աջակցության ծավալներն, ըստ վերլուծաբանների գնահատականների, կարող են տատանվել 18-23 մլրդ եվրոյի սահմաններում: The Guardian պարբերական փոխանցմամբ` իռլանդական բանկերի մոտ այսպիսի ֆինանսական խնդիրներ կարող են ի հայտ գալ հերթական բանկային սթրես-թեստերի անցկացման արդյունքում: Սպասվում է, որ Իռլանդիայի Բանկը «սթրես-թեստավորում» կանցկացնի երկրի չորս խոշորագույն բանկերում՝ Allied Irish Banks-ում, Bank of Ireland-ում, Irish Life & Permanent-ում և Educational Building Society-ում: Հատկանշական է, որ եթե իռլանդական այս բանկերի ստուգումները ցույց տան, որ վերջիններս լրացուցիչ կապիտալի «ներարկումների» կարիք ունեն, ապա այս երևույթը վերջին երկուսուկես տարվա ընթացքում արդեն հինգերորդը կդառնա: Ընդ որում, իռլանդական բանկային համակարգն արդեն ստացել է 46 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն:
 
ԵՄ բանկերի համար նոր թեստերի ժամկետներն ու պարամետրերը հրապարակվել էին դեռևս մարտի 18-ին` European Banking Authority (EBA)-ի կողմից: Բանկերը կանցնեն իրենց «փորձությունները» ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներում, ինչ վերաբերում է արդյունքներին, ապա դրանք կհրապարակվեն նույն տարվա հունիս ամսին` ամեն բանկի համար առանձին: Ընդհանուր առմամբ թեստերի կենթարկվեն ԵՄ բանկերի 65 տոկոսը:
 
ԵՄ-ն դեռ նախորդ տարի նմանատիպ թեստեր էր անցկացրել ֆինանսական կազմակերպությունների համար, սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի պայմաններն ավելի խիստ են: Մեկ տարի առաջ, թեստն անցած բանկերի մեծամասնությունը տնտեսական իրադրության վատթարացման նկատմամբ կայուն էին ճանաչվել, սակայն ստուգումներից հետո իռլանդական Allied Irish բանկի մոտ անախորժություններ սկսվեցին, և երկրին պահաջվեց ԵՄ ֆինանսական օգնությունը:
AMP
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84