29/03/2011 16:57
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՎԻՍԿԻՆ ԿՎԱՃԱՌՎԻ ԱՃՈՒՐԴՈՒՄ, ԵՎ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՈՒՂՂՎԻ ճԱՊՈՆԻԱ
Շոտլանդական ամենահազվագյուտ վիսկին, որը գնահատվում է 13 հազար ֆունտ ստեռլինգ (21 հազար ԱՄՆ դոլար), ներկայացվել է աճուրդի, և նախատեսվում է, որ վերջինիս վաճառքի ստացված հասույթը կփոխանցվի Կարմիր Խաչին՝ Ճապոնիայի ցունամիի և երկրաշարժի զոհերին օգնություն ցույց տալու համար: Վաճառքը տեղի կունենա Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում: Generations Glenlivet վիկսին, որն արդեն 70 տարեկան է, փոխանցվել էր աճուրդի կազմակերպիչ Gordon & MacPhail ընկերությանը: Վաճառքի է հանված 100 շշերից №1-ը: Վիսկիի այս պարտիան թողարկվել էր 1940 թվականին:
Ճապոնիային օգնելու նպատակով այս աճուրդի կազմակերպման միտքը պատկանում է Gordon & MacPhail ընկերության ղեկավար Մայքլ Էրկարտին: Նա պետք է Ճապոնիա թռչեր, այս վիսկիների վաճառքը կազմակերպելու համար, սակայն երկրաշարժը խախտեց նրա ծրագրերը: Էրկարտի խոսքերով. «Gordon & MacPhail-ը Ճապոնիայի հետ համագործակցում է ավելի քան 30 տարի, և մենք կարծում ենք, որ պետք է մեր հոգատարությունը ցուցաբերենք Ճապոնիայի բնակչության նկատմամբ: Մենք մեզ անօգնական ենք զգում աղետի դիմաց, այսպիսով լավ է, որ գոնե այսպես կարող ենք օգնել»:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
