30/03/2011 14:26
ԵՄ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆՀՐԱԺԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՆԱԵՎ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՆ
Եվրամիությունը պատրաստ է ֆինանսական օգնություն ցույց տալ Պորտուգալիային: Նման հայտարարությամբ հանդես է եկել Պորտուգալիայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Մարգարիտա Մարկեշը` հավելելով, որ չնայած Եվրամիությունը պատրաստակամ է իր կայունացման հիմնադրամից ֆինանսական միջոցներ տրամադրել Պորտուգալիային, այս երկրի կառավարությունը ֆինանսական օգնություն ստանալու նպատակով դեռևս պաշտոնական դիմում-խնդրանք չի ներկայացրել: ԵՄ ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ ներկայումս Պորտուգալիային հասանելի է 21,5 մլրդ եվրո ծավալով ֆինանսական օգնության փաթեթը, որը նախատեսված էր 2007-2013 թվականների համար: Միևնույն ժամանակ, Պորտուգալիայի ԵՄ ներկայացուցիչը հրաժարվել է նշել այս երկրի համար նախատեսված հավանական ֆինանսական աջակցության ծավալը:
Նշենք, որ ներկայումս Պորտուգալիայում տնտեսական ճգնաժամն ուղեկցվում է քաղաքական ճգնաժամով, ինչն առավել է սրում երկրի առջև ծառացած ֆինանսատնտեսական խնդիրները: Պորտւգալիայի խորհրդարանն անցյալ շաբաթ չընդունեց երկրի կառավարության կողմից մշակված հերթական հակաճգաժամային միջոցառումների փաթեթը, որի արդյունքում վարչապետը հրաժարական տվեց: Այս երկրում գործող կուսակցությունների մոտ ձևավորվել են տարբեր մոտեցումներ` տնտեսական խնդիրների հաղթահարման ուղիների շուրջ: Որոշ քաղաքական ուժեր գտնում են, որ Պորտուգային պետք է դիմի ԵՄ-ի և ԱՄՀ-ի ֆինանսական աջակցությանը, իսկ որոշ ուժեր էլ պնդում են, որ Պորտուգալիային պետք չէ այնպիսի տնտեսական միջամտություն, ինչպիսին եղավ Հունաստանում և Իռլանդիայում: Եվ չնայած Պորտուգային դեռևս չի պատրաստվում ֆինանսական օգնություն ստանալու նպատակով դիմել միջազգային կառույցներին, վերլուծաբաններն արդեն հաշվարկել են, որ իր ֆինանսատնտեսական խնդիրները լուծելու համար Պորտուգային կպահանջվի լրացուցիչ 75 մլրդ եվրոյի ֆինանսավորում:
Հիշեցնենք, որ Հունաստանի հակաճգնաժամային փաթեթը կազմել էր 110 մլրդ եվրո, Իռլանդիայինը` 85 մլրդ եվրո:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
