Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՀԱՐԿԵՐԸ
30/03/2011 16:16
Կիսվել

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՀԱՐԿԵՐԸ

Երկրաշարժի հետևանքների դեմ պայքարի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է բարձրացնել հարկերը: Այս մասին հայտնել է Ճապոնիայի կառավարության ղեկավար Նաոտո Կանը` հավելելով, որ երկրի կառավարությունը մտադիր է հրաժարվել նաև շահութահարկի իջեցման մասին ծրագրից: Reuters-ի փոխանցմամբ` Ճապոնիայի վարչապետ Նատո Կանը, պատասխանելով երկրում հարկերի հնարավոր բարձրացման մասին հարցին, նշել է, որ ստեղծված պայմաններում հարկավոր է դիտարկել բոլոր հնարավոր միջոցները: Ընդ որում, Ճապոնիայի վարչապետը պարզաբանել է, որ խոսքը հարկերի անմիջապես և կտրուկ բարձրացման մասին չէ: 
Միևնույն ժամանակ, աղետներ վերապրած այս երկրի բնակիչները, ըստ երևույթին, բնավ դեմ չեն կառավարության ծրագրերին և պատրաստ են մասնակցել վնասված ենթակառուցվածքի վերականգնողական աշխատանքներին: Նախորդ շաբաթ ճապոնացիների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն` Ճապոնիայի բնակչության ավելի քան մեկ երրորդը համամիտ է այն դիրքորոշման հետ, որ հարկերը պետք է բարձրանան` աղետի հետևանքների վերացման ֆինանասավորումն ապահովելու նպատակով:  Ինչ վերաբերում է ճապոնական ընկերություններին, ապա վերջիններս նույնպես պատրաստ են ընդունել կառավարության որոշումը: Ճապոնական գործարարները, որոնց համար շահութահարկի կրճատումը 5 տոկոսային միավորով (այժմ այն կազմում է 40%) շատ շահավետ կլիներ, այժմ կողմ են նախապես ծրագրված այս միջոցառումների փաթեթից հրաժարվելուն: “Ես դեմ չեմ լինի, եթե կառավարությունը դեռ չիջեցնի շահութահարկի դրույքաչափը: Այսօր կառավարությունը պետք է իր ուշադրությունն ուղղի առավելապես աղետի հետևանքների դեմ պայքարի ծրագրերի մշակմանը”,- հայտնել է բիզնեսի ճապոնական Ֆեդերացիայի ղեկավար Հիրոսիմա Յունեկուրան:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ճապոնական կառավարությունն աղետի պատճառած վնասները գնահատել էր 300 մլրդ դոլար: Տվյալ գնահատականը ներառում է այն վնասը, որը պատճառվել է ենթակառուցվածքներին, այդ թվում ճանապարհներին և կառույցներին, սակայն չի ներառում այն վնասները, որ կրել է երկիրը  արտադրությունների ժամանակավորապես դադարներից, որոնք տեղի էին ունենում էլեկտրաէնէրգիայի անջատումների պատճառով:
AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37