Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ՊԵԿ-Ի ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆ Է` ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԸ
31/03/2011 17:08
Կիսվել

ՀՀ ՊԵԿ-Ի ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆ Է` ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԸ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունը առաջնային կարևորություն է տալիս հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանը, ինչը որպես ռազմավարական խնդիր է դիտարկվում: Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ի Լրատվական բաժնից` այս առումով համակարգի ղեկավարի կողմից պահանջ է դրվել` ամբողջ համակարգն անխտիր բերել որակական նոր մակարդակի: Այս համատեքստում, տեսչությունների աշխատակիցների հետ հերթական հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ մեծ պատասխանատվություն է դրված յուրաքանչյուր ծառայողի վրա, ով պետք է հարկատուի հետ շփվելիս բոլորովին այլ որակի վարքագիծ և գործելաոճ դրսևորի: Հարկատուներին բարձրակարգ սպասարկում պետք է մատուցվի տարածքային բոլոր տեսչություններում: Բիզնես-միջավայրի պայմանները պետք է այն աստիճան բարելավվեն, որ դա զգա յուրաքանչյուր հարկատու: Սա ՊԵԿ նախագահի հանձնարարականն է:
Նշենք, որ ներկայումս համակարգի ղեկավարությունը խորհրդակցություններ է անցկացնում ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև բոլոր տարածաշրջաններում: Հարկային մարմիններին` հատկապես սպասարկման ոլորտում ընդգրկված աշխատակիցներին, խիստ հանձնարարկաններ են տրվում` աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի հարկատուն տեղյակ լինի կատարված փոփոխություններին և ստիպված չլինի, ասենք, մի տեղեկանքի համար դռնեդուռ ընկնել և իր համար թանկ ժամանակը հարկայինում անցկացնել:  Խոշոր հարկ վճարողների ՀՏ տեղեկատվական և վերլուծության բաժնի պետ Լիդիա Պետրոսյանի խոսքերով`  այս պահին  խոշորները բոլորը բացարձակ էլեկտրոնային եղանակով են հանձնում հաշվետվությունները և հարկային տեսչություն չեն այցելում: 
Հարկատուների հետ տարվող աշխատանքների շուրջ 90 տոկոսը պետք է իրականացվի սպասարկման կենտրոններում և սրահներում: Այդտեղից հարկ վճարողը պետք է բոլոր հարցերը լուծած դուրս գա` առանց հարկային մարմինների հետ շփվելու: Սա է իրականացվող բարեփոխումների գլխավոր նպատակը: «Հարկ վճարողը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը սպասարկման կենտրոն և ավելորդ սենյակներ այցելելու կարիք չի ունենա»,-նշել է Կենտրոնի ՀՏ տեղեկատվության վերլուծության բաժնի պետ Գոհար Արաբաջյանը:
«Խորհրդակցության և փոփոխությունների այս մթնոլորտը մեկ առ մեկ փոխանցեք բոլոր աշխատակիցներին և հարկատուներին»,-հանձնարարում է ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը` նախազգուշացնելով. «Ամեն վայրկյան պատրաստ եղեք ղեկավարության պատահական այցերին: Էական չէ` տեսչությունը հեռավոր մարզում է, թե մայրաքաղաքում` կենտրոնական ապարատում իրական պատկերին միշտ տեղյակ են լինելու: Եվ հանձնարարություններից անգամ կես քայլ շեղվող աշխատակցի վերաբերյալ համապատասխան հետևություններ կարվեն»:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01