01/04/2011 12:11
ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Իռլանդիայի կենտրոնական բանկի նախագահ Պատրիկ Հոնոհանը հայտարարել է, որ իռլանդական խոշորագույն չորս բանկերում անցկացված սթրես-թեստերի արդյունքում հայտնի է դարձել, որ նոր հավանական ճգնաժամից խուսափելու համար այս բանկերին հարկավոր է լրացուցիչ 24 միլիարդ եվրոյի ֆինանսավորում: Նախատեսվում է, որ սույն միջոցները կուղղվեն բանկերի պահուստների համալրմանը և դուրս գրվող վարկերի փոխհատուցմանը: Այսպիսով, այս լրացուցիչ 24 մլրդ եվրոյի հաշվարկմամբ, 2009թ.-ից սկսած իռլանդական բանկերին հատկացված ֆինանսական օգնության ծավալը կհասնի 70 միլիարդ եվրոյի:
Հիշեցնենք, որ Իռլանդիան չափազանց ծանր է տանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները: 2010թ.-ի նոյեմբեր ամսին երկրի իշխանությունները ստիպված եղան օգնություն խնդրել Եվրամիությունից և ԱՄՀ-ից:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
