Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԻՆՏԵՐՆԵՏ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԱՏ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
01/04/2011 16:50
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԻՆՏԵՐՆԵՏ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԱՏ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

“ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline բջջային ցանցի բաժանորդների համար “Ինտերնետ բոլորի համար” ծառայության ավտոմատ ակտիվացման մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունի` “Ինտերնետ բոլորի համար” ծառայությունն ապահովում է հեռախոսի միջոցով մուտք ինտերնետ առանց լրացուցիչ կարգավորումների. բավարար է միայն հեռախոսում GRPS-ինտերնետի հետ աշխատելու ցանկացած հաշվարման գրառման/հասանելիության կետի (Access Point) առկայությունը: Գրառումը կարող է չպարունակել ոչ մի կարգավորում` “Ինտերնետ բոլորի համար” ծառայությանը միանալիս կարգավորումները սահմանվում են ավտոմատ կերպով:

“Ինտերնետ բոլորի համար” ծառայությունից օգտվելիս տվյալների փոխանցման/ստացման արժեքը նվազեցվել է և համապատասխանեցվել բաժանորդի սակագնային պլանով նախատեսված GRPS-ինտերնետի արժեքին: Այսպես, օրինակ, “Մերոնք” կամ “Շրջապատ” սակագնային փաթեթներում “Ինտերնետ բոլորի համար” ծառայության միջոցով փոխանցած/ստացած տվյալների 1 ՄԲ արժեքը կկազմի 29 դրամ, իսկ “Ընկերներ” ՍՓ` 25 դրամ:

«Ինտերնետ բոլորի համար ծառայությունը` հաճախորդների  համար առավելագույն հարմարավետության ապահովվմանն ուղղված “ԱրմենՏել” ընկերության հերթական քայլն է: Այսուհետ, մեր հաճախորդները կարող են չմտածել Ինտերնետի կարգավորումների կամ սակագների տարբերությունների մասին և օգտվել շարժական ինտերնետից` ավելի մատչելի գնով», – նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նոր բաժանորդները կարող են օգտվել շարժական ինտերնետից առանց որևէ լրացուցիչ կարգավորումների, իսկ գործող բաժանորդներին “Ինտերնետ բոլորի համար” ծառայությունն ավտոմատ կմիացվի ապրիլ ամսվա ընթացքում: Բաժանորդը կարող է ինքնուրույն միացնել ծառայությունը, հավաքելով *110*441# հրահանգը, ծառայությունն ապաակտիվացնելու համար պետք է հավաքել *110*440#:

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մաս, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվյաների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “ՎիմպելԿոմ Լթդ” խմբի գլխամասը գտնվում է Ամստերդամում: “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում,Կամբոջայում և Լաոսում` շուրջ 360 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ: Ծառայությունները մատուցվում են Beeline և “Киевстар” ապրանքանիշերով: “ՎիմպելԿոմ Լթդ” բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52