Աշխարհ

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
MICROSOFT-Ը` GOOGLE-Ի ԴԵՄ
04/04/2011 10:58
Կիսվել

MICROSOFT-Ը` GOOGLE-Ի ԴԵՄ

Ամերիկյան հայտնի Microsoft ընկերությունը, որն այսօր աշխարհում առաջինն է ծրագրային ապահովման արտադրության ոլորտում, մեղադրանք է ներկայացրել ինտերնետային հսկա Google ընկերության դեմ` կասկածելով վերջինիս շուկայական մրցակցության «սահմանափակման» մեջ: Ուշադրության է արժանի այն փաստը, որ պատմության ընթացքում սա առաջինն անգամն է, երբ Microsoft-ը մեկ այլ ընկերությանը մեղադրում է հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեջ: Microsoft ընկերության ներկայացրած պաշտոնական դիմում-բողոքում նշվում է, որ Google-ը, վերահսկելով ինտերնետում որոնումների շուրջ 90%-ը, թույլ չի տալիս այլ որոնման համակարգերին «օգտվել» YouTube-ից և հավասար պայմաններում ներկայացնել այս կայքի տեսանյութերը` որոնման արդյունքներում: Հիշեցնենք, որ տեսանյութերի YouTube պորտալը Google-ի «սեփական» ծառայությունն է:

Հատկանշական է, որ Եվրոպական հակամենաշնորհային կառույցները հետաքննություն էին սկսել Google-ի դեմ դեռևս 2010 թվականի նոյեմբերին: Հակամենաշնորհային կառույցների ներկայացուցիչների հավաստմամբ`  Google-ը միտումնավոր և «հատուկ մտածված» կերպով իջեցնում է բոլոր այն կայքերի վարկանիշները, որոնք պարունակում են ինտերնետային հսկայի մրցակից ընկերությունների գովազդներ: Այսօր արդեն Եվրոպական հակամենաշնորհային կառույցների ուշադրության կենտրոնում Microsoft-ի գրավոր դիմումն է: Ինչ վերաբերում է Google-ի արձագանքին, ապա, նշենք, որ ըստ ընկերության ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունների` Google-ը պատրաստ է համագործակցել հակամենաշնորհային կառույցների հետ: «Microsoft-ի գործողությունները մեզ համար զարմանալի չեն: Մեր կողմից մենք պատրաստակամություն ենք հայտնում քննարկել այս հարցը Եվրոպական հակամենաշնորհային կառույցի հետ և պարզաբանել ու բացատրել, թե ինչպես է աշխատում մեր բիզնեսը», – նշել են Google-ի ներկայացուցիչները:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12