Բիզնես

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 368.00+0.50
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 67242.73-1.92 TOPIX - 4007.49-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 24213.72+0.16 SSEC - 3913.79-2.06
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
13/07/2026  CBA:  USD - 366.69-0.69 GBP - 491.25-2.33
13/07/2026  CBA:  EURO - 419.27-0.76
13/07/2026  CBA:  GOLD - 48326-457 SILVER - 699.7+4.83
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է HI-LINE ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ
04/04/2011 14:56
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է HI-LINE ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության նոր` “Մեգա 256” և “Մեգա 512” անսահմանափակ սակագնային փաթեթների գործարկման մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` “Մեգա 256” կամ “Մեգա 512” սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր կնքելիս` այն 12 ամսվա ընթացքում չխզելու պայմանով, ամսեկան վճարը կկազմի համապատասխանաբար 4500 և 6000 դրամ: Նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը և Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը:
«Առաջարկն ուղղված է առաջին հերթին լայնաշերտ ինտերնետի տարածմանն այն մարդկանց շրջանում, ովքեր կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի տեղեկատվություն ներբեռնելու կարիք չունեն:  Մեր նոր սակագնային փաթեթները թույլ կտան հաճախորդներին, այդ թվում մարզերից, մատչելի գնով միանալ ժամանակակից կայուն և հուսալի  լարային տեխնոլոգիային», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են Hi-Line ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթից ավելի քան 12 ամիս կարող են, վերակնքելով պայմանագիրն, անցնել դեպի “Մեգա” սակագնային փաթեթ առանց որևէ սահմանափակումների, ինչպես նաև առաջին ամիսն անվճար օգտվել ծառայությունից: “Նախընտրելի” անսահմանափակ սակագնային փաթեթին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կարող են  անցնել դեպի ավելի բարձր արագությամբ “Մեգա” սակագնային փաթեթներ:

“Մեգա” անսահմանափակ սակագնային փաթեթին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կարող են անցնել միայն դեպի ավելի բարձր արագությամբ սակագնային փաթեթներ: Պայմանագրի կնքմանը կամ վերակնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա” սակագնային պլանի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային պլանի համար նախատեսված ամսավճարների տարբերությունն` օգտագործման ժամանակահատվածի համար:

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մաս, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվյաների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “ՎիմպելԿոմ Լթդ” խմբի գլխամասը գտնվում է Ամստերդամում: “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում,Կամբոջայում և Լաոսում` շուրջ 360 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ: Ծառայությունները մատուցվում են Beeline և “Киевстар” ապրանքանիշերով: “ՎիմպելԿոմ Լթդ” բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով:

13/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.69
-0.69
Եվրո (EUR)
419.27
-0.76
Ռուբլի (RUR)
4.769
-0.0183
Լարի (GEL)
139.22
-0.25
48326
-457
Արծաթ
699.7
+4.83