05/04/2011 11:05
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՑԱՆՑԸ «ԽՆԴՐՈՒՄ Է» ԻՐԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՍՆԱՆԿ
Արագ սննդի սպասարկման ամերիկյան Sbarro ռեստորանային ցանցը իրեն սնանկ ճանաչելու դիմում-հայց է ներկայացրել դատարան: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` ռեստորանային ցանցի ներկայացրած դիմում-խնդրանքը, ԱՄՆ օրեսդրության համաձայն, ենթադրում է, որ Sbarro-ն պետական աջակցություն կստանա վարկատուների հանդեպ իր պարտավորությունների մարման գործընթացում: Չի բացառվում, որ ամերիկյան ռեստորանային ցանցը մեկնարկի վերակառուցմանն ուղղված քայլեր: Ոչ պաշոնական աղբյուրների փոխանցմամբ` ներկայումս Sbarro ընկերությունը քննարկում է մոտ ապագայում իր պարտքերի որոշ մասի մարման հավանականությունը: Նախատեսվում է, որ 200 մլն դոլար ծավալով պարտքի դիմաց ընկերության վարկատուներին կառաջարկվի դառնալ բաժնետեր: Նշենք, որ Sbarro ռեստորանային ցանցի պարտավորությունների համախառն ծավալը կազմում է 375 մկն դոլար:
Հատկանշական է, որ ռեստորանային ցանց իր պաշտոնական կայքէջում տեղեկացնում է, որ ընկերությունը շարունակելու է աշխատել բնականոն ռեժիմով:
Արագ սննդի սպասարման Sbarro ռեստորանային ցանցն ունի շուրջ 50 տարվա պատմություն: 2007 թվականին ցանցի սեփականատեր է դարձել MidOcean Partners ներդրումային ընկերությունը:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
