05/04/2011 11:59
ԱՄՀ ՂԵԿԱՎԱՐ – ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԽՍՏԱՑՆԵԼ «ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ»
Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանը վստահ է, որ համաշխարհային ֆինանսական ոլորտում անհրաժշետ է խստացնել «խաղի կանոնները» և անգամ սահմանել նոր հարկատեսակներ` ֆինանսական ոլորտի համար: Ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի Համալսարանում` ԱՄՀ ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Նոր, վերակազմավորված համաշխարհային մակրոտնտեսական համակարգին դեռևս բնութագրական կլինեն որոշ տատանումներ, ինչը նշանակում է, որ պետություն-մասնավոր հատված հարաբերությունները պահանջում են նոր մոտեցում»: ԱՄՀ ներկայացուցչի խոսքերով` մինչճգնաժամային ժամանակահատվածում ֆինանսական ոլորտի կարգավորման մեխանիզմներին այնքան էլ մեծ ուշադրություն չի հատկացվել, և այս տեսանկյունից անհրաժշետ է վերանայել հիմնական ֆինանսատնտեսական քաղաքականության սկզբունքները: «Համաշխարհային ֆինանսական համակարգը կարգավորման տեսանկյունից կարիք ունի լուրջ վիրաբուժական միջամտության: Ճգնաժամն ի հայտ բերեց մի շարք բացասական գործոններ, որոնք, ցավոք, դեռևս իրենց մասին հիշեցնում են», – նշել է Դոմինիկ Սթրոս Կանը` վստահություն հայտնելով, որ անհրաժեշտ է ապահովել ֆինանսական գործընթացների նկատմամբ վերահսկողության և կարգավորման առավել խիստ պայմաններ: Մմիևնույն ժամանակ, ըստ ԱՄՀ ղեկավարի, անհրաժեշտ է հարկերով «բեռնել» ֆինանսական ոլորտը` ստիպելով այս ոլորտում գործունեություն ծավալողներին իրենց վրա վերցնել առկա ռիսկերով պայմանավորված ծախսերի մի մասը:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
