06/04/2011 17:08
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻՆ. ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՎՏԱՆԳՆԵՐ
Ածխի և մյուս այլ հումքային արտադրանքների արտահանման ծավալների շարունակական աճն, ինչպես նաև ազգային արժույթի դիրքերի զգալի ամրապնդումը կարող են մոտ ապագայում լուրջ խնդիրներ ստեղծել Ավստրալիայի տնտեսության համար: Այսպիսին է Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) վերլուծաբանների գնահատականն` Ավստրալիայի տնտեսության ներկայիս միտումների վերաբերյալ:
ԱՀԿ գնահատականներով` ասիական երկրներում, և, մասնավորապես Չինաստանում և Հնդկաստանում, հումքային արտադրանքների նկատմամբ մեծ պահանջարկը թույլ տվեցին Ավստրալիային խուսափել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներից: Ընդ որում, համաշխարհային ճգնաժամի ամենաթեժ պահին Ավստրալիայի տնտեսությունը չգրանցեց անկում և ավելին` ճգնաժամային տարին ամփոփեց 1,4% տնտեսական աճով: ԱՀԿ վերլուծաբանների կարծիքով` սա խոսում է այն մասին, որ Ավստրալիայի տնտեսսւթյունն աշխարհի առավել մրցունակներից մեկն է: Միևնույն ժամանակ, սակայն, ըստ վերլուծաբանների, արտահանման գների շարունակական աճը և գործազրկության ցածր մակարդակը կարող են ոչ ճիշտ պատկերացում տալ երկրի տնտեսության կառուցվածքային խնդիրների մասին, և այս պայմաններում այդքան անհրաժեշտ տնտեսական բարեփոխումները կարող են մղվել երկրորդային պլան: Բացի այդ, Ավստրալիայի տնտեսության զգալի կախվածությունն արտահանումից և հումքի համաշխարհային գներից երկրի տնտեսությունը դարձնում են առավել խոցելի, իսկ այս ամենի համատեքստում էլ ավստրալիական դոլարի փոխարժեքի բարձր մակարդակը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսության մյուս բոլոր ճյուղերի վրա:
2010 թվականի արդյունքներով Ավստրալիայի տնտեսությունը գրանցել էր 2,7% աճ: 2011 թվականի համար կանխատեսվում է 4,5% աճ:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
